Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. ընտրական գործընթացն հատում է քաղաքակիրթ պայքարի սահմանները

International news

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական կրքերն ավելի են թեժանում: Անցնող օրերի ընթացքում ոչ միայն հայտնի դարձան իշխող կուսակցության կողմից սպառնալիքով ժողովրդի ձայները կորզելու դեպքերը, այլև ընտրական գործընթացն անցավ քաղաքակիրթ պայքարի սահմանները՝ հասնելով կուսակցություններից մեկի ընտրական շտաբի վրա հարձակումների: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ շաբաթվա ըն թացքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ մահապատժի մասին որոշումը լայն արձագանք գտավ թուրքական իրականության մեջ: Մուրսիի երբեմնի դաշնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր առիթներով սկսեց խոսել Եգիպտոսի նախկին նախագահի նկատմամբ հայտարարված որոշումը չեղյալ համարելու անհրաժեշտության մասին՝ կոչ անելով Արևմուտքին անցնել գործողությունների: Ավելին, նա հայտարարեց, որ եթե Մուրսին մահապատժի ենթարկվի, ապա շեհիդ (նահա տակ) կհայտարարվի: «Եթե երբևէ ես ևս նման ճակատագրի արժանանամ, ապա ես ևս շեհիդ կհամարվեմ», -ասաց Թուրքիայի նախագահը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն այս շաբաթ ևս շարունակեցին իրենց քարոզչությունը:Հայտնի դարձավ, որ Ադանայի Սեյհանի շրջանի թիվ 1 ընտրական հանձնաժողովը մերժել է նախագահ Էրդողանի կողմից հանրահավաք անցկացնելու մասին Ադանայի նահանգապետարանի պաշտոնական դիմումը: Ընտրական հանձնաժողովը մերժումը հիմնավորել է նրանով, որ այդ օրը հիշյալ հրապարակում պետք է հանրահավաք անցկացնի Դողու Փերինչեքի «Վաթան» կուսակցությունը, բացի այդ նախընտրա կան շրջանում հանարահավաքի անցկացումը կարող է ստվերել նախագահի անկողմնակալությունը:

Այս ընթացքում Թուրքիայի արձրագույն ընտրական հանձնաժողովը մերժեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացրած չորրորդ դիմումը: «Ընտրական անվտանգությունը և նախագահի կողմից սահմանադրական կարգը խախտելով կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ քրդական կուսակցության ներկայացրած հայցադիմումը 9 դեմ և միայն մեկ կողմ ձայնով մերժվել է:

Հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տարբեր ապօրինի քայլերի է դիմում ժողովրդի քվեները ստանալու համար: Օրինակ, Վանի Սարայ գավառի ղեկավարը հանձնարարել է բոլոր գյուղապետերին քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Նա սպառնացել է, որ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկելու դեպքում գյուղապետերը կհեռացվեն իրենց պաշտոններից: Իսկ Մանիսայի ածխահանքերում աշխատող թուրք հանքափորներին նույն այդ կուսակցությունը ստիպում է մասնակցել իր կազմակերպած միտինգներին` հակառակ դեպքում սպառնալով թողնել առանց աշխատանքի:

Թուրքիայի Ադանա և Մերսին նահանգներում պայթյուններ տեղի ունեցան քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակներում: Պայթյունների արդյունքում Ադանայում վիրավորվել են 3, Մերսինում` 7 մարդ: Քրդական կուսակցության գրասենյակներին նյութական մեծ վնաս է հասցվել:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում անցկացվող հարցումները կրկին ցույց տվեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին ձայների նվազման միտումը, իսկ Բաթման շրջանից անգամ կուսակցության ավելի քան չորս տասնյակ անդամներ անցան քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը:

Անցնող շաբաթվա ընթացքում թուրքական լրատվականները փաստեցին, որ Եվրոպայի հայերն ընտրություններում աջակցում են քրդական կուսակցությանը: «Հավատում ենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն առաջատար ուժ է Թուրքիայի ժողովուրդների մայրենի լեզվի, մշակույթի, կրոնի համար տարվող պայքարում»,- նշվում էր Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի անդամների հայտարության մեջ:

Հայտնի դարձավ, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին անօրինակությունների և կաշառք վերցնելու մեղադրանքով հարկադրաբար պաշտոնաթող արված՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը մոտ օրերս կնշանակվի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական:

Ստամբուլի Թուզլա թաղամասում այս շաբաթ ևս շարունակվեց դիմադրությունն ընդեմ «Արմեն ճամբար» անունով հայտնի որբանոցը քանդելու դեմ: Դիմադրող նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պահանջում են ճամբարն առանց նախապայմանների վերադարձնել հայկական համայնքին: «Մեր պահանջը հստակ է և պարզ: «Արմեն ճամբարն» առանց նախապայմանների և անհապաղ, սեփականության բոլոր իրավունքներով հանդերձ պետք է վերադարձվի հայկական համայնքին»,- նշվում էր նրանց հայտարարության մեջ:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank