Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Դանիան սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Թուրքիայի հետ եւ զիջեց 1:2 հաշվով: Դանիացիների մեկնարկային կազմում ընդգրկված է եղել Նիկլաս Բենդտները, ով 63-րդ րոպեին փոխարինվել է:
Հարձակվողը «Kanal 5»-ին տված հարցազրույցում ասել է հետեւյալը.
«Ցավալի է, որ խաղն ավարտվեց մեր պարտությամբ, ցավալի է, որ մենք գոլ ընդունեցինք վերջին րոպեին: Առաջին խաղակեսում մենք լավ էինք գործում, իսկ ընդմիջումից հետո եղան բազմաթիվ փոփոխություններ:
Սա ընկերական խաղ էր եւ պետք է պատրաստվել Հայաստանի դեմ խաղին: Իհարկե, լավ կլիներ, եթե հաղթեինք, բայց մեզ համար կարեւորը Հայաստանի հետ ընտրական խաղն է»: