Հայ շախմատիստները` միջազգային մրցաշարերում
SportՍամվել Սևյանը` Չիկագո-օփենում
Գրոսմայստեր Սամվել Սևյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և մի քանի այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարին մասնակցում են 114 շախմատիստներ:
Հրանտ Մելքումյանը` Զալակարոսում
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Հունգարիայի Զալակարոս քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 80 մասնակիցների մեջ գրավեց 16-րդ տեղը:
7 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Իգոր Կովալենկոն (Լատվիա), տեղեկացնում է armchess.am-ը: