Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքով է մեկնարկել դուքենդոյի մրցաշարի բացման արարողությունը

Society

Մայիսի 24-ին «Միկա» մարզադահլիճում Դուքենդոյի ֆեդերացիան անցկացնում է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան մրցաշար։

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ողջույնի խոսքով է մեկնարկել է մրցաշարը:

«Բարեւ ձեզ հարգելի՛ ներկաներ.

Ողջունում եմ ամենքիս մարզական, երկրապահական այս գեղեցիկ միջոցառման անցկացման կապակցությամբ։

Ողջունում եմ Դուքենդո ֆեդերացիային։ Մարտարվեստի տարբեր ոճերի համադրությամբ ստեղծված այս մարզաձեւն, ինչ-որ առումով, հայկական է։ Մարզաձեւի հիմնադիրն էլ մեր հայրենակից Գոռ Վարդանյանն է։ Ապրե՛ս Գոռ ջան, որ կարողացար մարտարվեստի մեր հայկական առանձնահատկությունների եւ արեւելյան առաջատար դպրոցների փորձի համատեղմամբ ստեղծել մրցունակ, հաջող մի մարզաձեւ, որի հետեւորդներն ամբողջ աշխարհում դարձան բազմահազար մարդիկ։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ դուքենդո մարզաձեւով այսօր զբաղվում են 7 000-ից ավելի հայ մարզիկ, ովքեր լուրջ հաջողությունների են հասնում միջազգային մրցասպարեզներում՝ բարձր պահելով հայ ազգի, Հայաստան պետության պատիվը։

Հարգելի՛ մարզիկներ, ձեզանից շատերն, իհարկե, պաշտոնապես էլ Երկրապահ կամավորականների միության անդամ են, սակայն, ես նշեմ, որ անկախ մեր կառույցին անդամակցությունից՝ դուք բոլորդ էլ երկրապահ եք։ Երկրապահ նշանակում է երկիր պահող, նշանակում է մարդ, ով օրվա 24 ժամն էլ մտածում է երկրին, հայրենիքին, պետությանն, ազգին պիտանի լինելու մասին։ Իսկ մարզիկները, սպորտը Հայաստանում զարգացնող մարդիկ էական ներդրում ունեն երկրի շենացման գործում։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողքին, զենքը ձեռքին, մարտնչում էին բազում մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի եւ եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Սպորտսմեններն առավելություն ունեին ռազմի դաշտում. նրանք ֆիզիկապես առավել պատրաստված էին, ավելի հեշտ էին լեռները բարձրանում, ավելի թեթեւ էին վազում։ Սպորտսմեններն այսօր էլ լուրջ դերակատարում ունեն առողջ սերունդ կրթելու, դաստիարակելու գործում։ Իզուր չի ասված. «Առողջ մարմնում առողջ հոգի»։ Ձեր արած գործը երկրապահություն է։ Դուք հազարավոր հայ մարդկանց սովորեցնում եք լինել ուժեղ, վճռական, կամքի ուժի տեր եւ ամենակարեւորը՝ նպաստում եք, որ երեխաներն առողջ մեծանան։ Ես վստահ եմ, որ դուքենդո ֆեդերացիան ակտիվորեն կներգրավվի պատանի, երիտասարդ երկրապահների կրթական, ուսուցողական ծրագրերում։ Ձեր փորձն ու հմտությունները շատ պետքական կլինեն մեր պատանիների եւ երիտասարդների համար։

Երկրապահի առաքելությունն է այնպիսի սերունդ դաստիարակելն ու կրթելը, որ ամեն մի վայրկյան պատրաստ լինի պաշտպանել սրբությունները՝ ծնողներին, Աստծուն, հայրենիքը։ Մեր պատանեկան եւ երիտասարդական կառույցներով անցած տղաների եւ աղջիկների համար վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրը, իսկ առջեւում՝ հայոց անկախ պետականությունը։ Մենք կյանքի ենք կոչում Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը, որ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի մեր ազգի պատմությանը, պետք է իմանա՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ի՞նչ առաքելություն ունենք։ Այս գործում մեզ անգնահատելի աջակցություն է ցուցաբերում ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանը։ Այս գործում մեզ աջակցում են գործընկեր կառույցները, որոնց հետ փոխըմբռնման, համագործակցության հուշագրեր ենք ստորագրել՝ կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս գործում մեզ կարող է աջակցել հենց դուքենդո ֆեդերացիան։ Այնպես որ՝ սա դեռ գործակցության սկիզբն է, դեռ հայրենասիրական բազում ծրագրեր ենք միասնաբար կյանքի կոչելու։ Այս «միասնաբար»-ը ես հատուկ կարեւորում եմ, քանի որ միասնական հայությունն անպարտելի է, վկան՝ մեր պատմությունը։

Խոսքիս ավարտին ցանկանում եմ օգտվելով առիթից, որ այս մրցաշարն անցկացվում է հայոց հաղթանակների մայիս ամսում՝ շնորհավորել աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին մայիսյան տոների կապակցությամբ՝ երկրապահի օրվա, Շուշիի ազատագրման օրվա, ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա, Հանրապետության օրվա եւ 1918-ի մայիսյան հերոսամարտերի։ Ու քանի որ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն ենք նշում, մեկ անգամ էլ ամենքիս կոչեմ միասնության։ Հայության համատեղ պայքարը բերելու է այն արդյունքին, որ նույնիսկ Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրի։ Մենք դեռ վերատիրանալու ենք Հայկական բարձրավանդակին։

Իսկ առայժմ՝ բարի երթ մեր մրցաշարին եւ հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին»։

 

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments