Թուրքիայում դանակահարել են իշխող կուսակցության թեկնածուին
International newsԹուրքիայի Ալադաղ շրջանում երեկ երեկոյան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Ադանայում առաջադրված պատգամավորության թեկնածու Ռամազան Դեմիրը նախընտրական արշավի ընթացքում հարձակման է ենթարկվել,- տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Համաձայն պնդումների՝ աշխատանքներով զբաղված թեկնածուի վրա հարձակվել են
ինքնությունը չպարզված երկու անձ՝ զինված դանակով։
Թեկնածուն որովայնի շրջանում դանակի 3 հարված է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
«Ադանայում մեր թեկնածուներից Ռամազան Դեմիրը դանակահարվել է: Հարձակումը դատապարտում ենք և մեր եղբորն առողջություն մաղթում: Այս պահին նրան տեղափոխում են Ադանայի հիվանդանոց: Հուսով ենք՝ շուտ կապաքինվի»,- գրել է նա: