Իրանը պատրաստ է ՄԱԿ-ին թույլ տալ մուտք գործել իր ռազմական կառույցներ
International newsԻրանի իշխանությունները պատրաստ են ՄԱԿ-ի փորձագետներին թույլ տալ մուտք գործել իրենց զինվորական կառույցներ: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ինչպես Արաքչին հայտնել է՝ նրանց համար վերահսկվող հասանելիություն կապահովվի դեպի միջազգային հասարակության մոտ կասկածներ հարուցող կառույցներ:
Նրա խոսքով` այս քայլը կդառնա ԱՄՆ-ի և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում այլ համաշխարհային միջնորդների հետ համաձայնության մի մասը: Այս ձևաչափով խորհրդակցությունները պետք է վերականգնվեն երեքշաբթի և կավարտվեն հունիսի 30-ին: