Բրազիլիայում կալանավորների միջեւ ընդհարման հետեւանքով զոհվել Է 7 մարդ, կան պատանդներ
International newsԲրազիլիայի հյուսիս - արեւելքի Ֆեյրա դի Սանտանա քաղաքի բանտում մայիսի 24-ին ծայր առած անկարգությունների հետեւանքով զոհվել են յոթ, վիրավորվել հինգ կալանավորներ: Ինչպես տեղական հեռուստատեսությանը հայտնել Է քաղաքի զինվորական ոստիկանության պետ գնդապետ Ադելմարիու Շավիերը, իրադրությունը բանտի պահակախմբի վերահսկողությունց դուրս Է եկել այն բանից հետո, երբ ներքին բանկում, որը նախատեսված Է զբոսանքների համար, ընդհարումներ են սկսվել բանտարկյալների հակամարտող խմբավորումների միջեւ:
«Զոհվածներն ու վիրավորներն այդ ընդհարումների հետեւանքն են»,- ասել Է բանտի տնօրեն Քլերիստոն Լեյտեն: Նա նշել Է, որ մայիսի 24-ին պատժական հիմնարկությունում եղել Է տեսակցությունների օր: Դրանով Է բացատրվում այն փաստը, որ ըմբոստացած կալանավորները բռնել եւ պահում են պատանդների, որոնց թվում կան կանայք եւ երեխաներ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այժմ բանտի այն մասնաշենքը, որտեղ գտնվում են խռովարարները, շրջափակված Է ոստիկանության կողմից: Կալանավորների հետ բանակցությունների շնորհիվ հաջողվել Է տարահանել վիրավորներին, որոնց բժշկական օգնություն Է ցույց տրվել: Սակայն ոստիկաններն առայժմ չեն կարողացել համաձայնության հասնել պատանդների ազատման շուրջը: Ըստ Բրազիլիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Ֆեյրա դի Սանտանայի բանտում, որն սկզբնապես նախատեսված Է եղել 644 բանտարկյալի համար, պահվում Է 1467 մարդ: