Մարադոնան սուր քննադատության է ենթարկել Բլատերին
SportԱրգենտինական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարադոնան սուր քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին:
«Վերջին տարիներին ֆուտբոլը փոխվել դեպի դրականը: Նրա ղեկավարման միակ օղակը դարձել է կոռուպցիայի բույն: Բլատերի ղեկավարությամբ ՖԻՖԱ-ն վերածվել է խայտառակության և ոչ խելամիտ կառույցի: Եվ այսպես մտածում են բոլորը: Ժամանակակից աշխարհի համար անընդունելի է, որ մի մարդ նույն պաշտոնը զբաղեցնի 5 ընտրությունների ընթացքում էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարադոնայի խոսքը մեջ է բերում բրիտանական The Telegraph պարբերականը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը կմասնակցեն երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: Այն կկայանա մայիսի 29-ին: