ԼՂ հարցի լուծումը Ռուսաստանի գերակայություններից է. Լավրով
International newsԱդրբեջանի արտգործախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով Մոսկվայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Ռուսաստանը դիտարկում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «ՌԴ-ում հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածությունների հասնելու մեջ մեր օժանդակությունը դիտարկում ենք որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը», -ասել է նա:
Դրան ի պատասխան, Մամեդյարովն ասել է. «Կիսում եմ լավատեսության նոտաները, որոնք հնչել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Կա թեմա, կա խնդիր, այն պետք է լուծել: Այն արդեն գերհասունացել է»:
«Այն, որ հակամարտությունը շատ է երկարել, ոչ ոք չի ժխտում: Պայմանավորվածությունների հասնելու համար իրական բազա կա, դրա հետ եւս բոլորը համաձայն են: Այժմ պետք է, որ այդ ըմբռնողությունը փոխադրվի կոնկրետ ձեւակերպումների դաշտ», -հավելել է Լավրովը: