Բաքվի իշխանությունները թույլատրել են ընդդիմությանը հանրահավաք իրականացնել
International newsԲաքվի քաղաքային իշխանությունները թույլատրել են Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդին բողոքի ցույց իրականացնել մայիսի 30-ին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Բողոքի ցույցը տեղի կունենա քաղաքի Յասմալինի շրջանում տեղի ժամանակով 15:00-ին և կտևի երկու ժամ: Բաքվի քաղաքային իշխանությունները հորդորել են հանրահավաքի ժամանակ չհնչեցնել ազգային, ռասսայական և կրոնական խտրականություն սերմանող հայտարարություններ և կարգախոսներ: