Յուրգեն Կլոպը մարզչական աշխատանքից կհեռանա կես տարով
SportԴորտմունդի «Բորուսիա»-ի դեռևս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «մեղուներից» հեռանալուց հետո հանգստի կանցնի 6 ամսով:
Գերմանացի մասնագետը, ով 7 տարի գլխավորել է դորտմունդյան ակումբը, հաստատ որոշել է գալիք մրցաշրջանի առաջին հատվածում ոչ մի թիմ չգլխավորել: Կլոպը պատրաստվում է պարզապես հանգստանալ:
Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը:
Յուրգեն Կլոպը «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Մայնց քաղաքի համանուն թիմից հեռանալուց հետո` 7 տարի աշխատելով Դորտմունդում: