Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մերիլին Մոնրոյի ամենաշոկային գաղտնիքների թոփ-10-յակը

Դերասանական բուռն կարիերա, սիրավեպ ամերիկյան բարձրաստիճան անձանց հետ ու լիակատար միայնություն: Շատերը գիտեն դերասանուհի Մերիլին Մոնրոյի ողբերգական կյանքի մանրամասները, այդուհանդերձ, կան բազմաթիվ գաղտնիքներ, որոնց մասին քչերն են տեղյակ:

Մերիլին Մոնրոն (իսկական անունը՝ Նորմա Ջին Բեյքեր) միայնակ մայր Գլեդիս Բեյքերի դուստրն էր, ով համեստ աղջկանից վերածվեց շիկահեր սեքս խորհրդանիշի:

Նա հայտնի դարձավ իր «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմով, սակայն 1950-ականներին հասարակությանն ավելի շատ հետաքրքրում էր նրա անձնական կյանքը՝ սկսած Ֆրենկ Սինատրայի նվիրած շնից մինչև ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ծնունդը շնորհավորելու նպատակով դեպի Նյու Յորք անսպասելի թռիչքը:

Նրա կյանքն ավելի հետաքրքիր դարձավ հանդիսականի համար, քան էկրանին մարմնավորած նրա կերպարները: Մերիլինի անսպասելի ու հակասական արձագանք ստացած մահը պատճառ դարձան անձնական կյանքի դրվագները մանրամասն քննելու համար:

Մերիլինի որոշ գաղտնիքներ այդ խառնաշփոթի մեջ, այդուհանդերձ, պահպանվեցին նրա ծանոթների ու Հոլիվուդի մտերիմների կողմից: Չգաղտնազերծվեցին նրա անձնական արխիվի նամակները, հաշվեհամարները ու օրագրային գրառումները:

Մերիլինի մասին գաղտնիքները, որոնք հայտնի դարձան վերջին մի քանի տարում, հաստատեցին, որ նա եղել է խելացի, զգայուն մարդ, ով ցանկանում էր հանդիսատեսին ավելի շատ բան տալ, քան կարող էր իրականում:

Orer.am-ը ներկայացնում է Մերիլինի գաղտնիքների թոփ-10-յակը.

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

10. Մերիլինի մայրը փորձել է նրան սպանել

Իր ամբողջ կյանքի ընթացքում Մերիլինը ասում էր, որ իր առաջին հիշողությունը եղել է այն մասին, որ իր մայրը իրեն փորձել է սպանել: Նա հիշում էր, որ պառկած է եղել մահճակալին, ու մայրը իրեն փորձել է խեղդել բարձով: Ավելի ուշ երեխային վերցրել էին մորից ու տեղավորել մանկատանը:
Նա միշտ վախենում էր, որ մորից կժառանգի նրա հոգեկան հիվանդությունը ու կհայտնվի հոգեբուժարանում: Ժամանակին նա ինքնակամ պառկեց հոգեբուժարանում, սակայն դա ավելի վատ ազդեց նրա հոգեվիճակի վրա ու ավելի ամրապնդեց մտավախությունները:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

9. Մերիլինը աշխատել է գործարանում

Մինչ հայտնի դառնալը նա ընդամենը հասարակ աղջիկ էր՝ առանց ընտանիքի ու հարստության: Մի մանկատնից մյուսում հայտնվելով՝ նա 15 տարեկանում հեռացվեց դպրոցից ու ամուսնացավ իր սիրելիի՝ Ջիմմի Դոգերթիի հետ: Նրա բախտը բերեց, երբ գործարանում նրան լուսանկարեց լուսանկարիչը ու նկարը տարավ Հոլիվուդ: Երբ Մերիլինի ամուսինը պատերազմից հետո վերադարձավ տուն, նրա կինն արդեն աստղ էր՝ Մերիլին անունով:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

8. Մերիլինը երկու անգամ պլաստիկ վիրահատություն է կատարել

Ստուդիայի ղեկավարները ցանկանում էին, որ բոլորը կարծեն, թե Մերիլինը եղել է բնական, զուտ ամերիկացի գեղեցկուհի: Ու նա այդպիսին էր մինչ 1950 թվականը: Այդ ժամանակ նա կատարեց քթի ու կզակի կորեկցիա, ինչը պետք էր ֆիլմարտադրողներին՝ համապատասխան կերպար ստանալու համար: Մերիլինը հաճախ հորինված անուններ էր օգտագործում կլինիկաներ հաճախելիս, որպեսզի իր այցերը գաղտնի մնային: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա տառապեց ցածր ինքնագնահատականից, սակայն այլևս երբեք չդիմեց պլաստիկ վիրաբույժների օգնությանը:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

7. Մերիլինը մարմարյա գնդեր էր կարում իր կրծկալների մեջ

Մերիլինի լեգենդար բնութագրիչներից մեկն արտաքինն էր ու նա ջանք չէր խնայում իր կազմվածքը պահպանելու համար: Վախենալով կորցնել «կերպարը»՝ նա գիշերը կրծկալով էր քնում, որ կուրծքը չկախվեր: Ցանկանալով կրծքին պիկանտություն հաղորդել՝ նա մարմարյա գնդեր էր կարում կրծկալների մեջ

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

6. Մերիլինի դեմքին աղվամազեր կային

Ամեն օր նա դեմքին քսում էր հսկայական քանակությամբ դիմափոշի ու կրեմներ՝ կադրում դեմքին լավ տեսք հաղորդելու համար: Այդ կրեմներն ու դիմափոշիները իսկապես լավ արդյունք էին տալիս՝ ըստ նկարահանման հարթակի նրա գործընկերների:
Նա դեմքին քսում էր վազելինի հաստ շերտ ու հորմոնալ կրեմ օրական մի քանի անգամ, ինչը նրա դեմքին մազերի առաջացման պատճառ էր դառնում: Չնայած նրան խնդրում էին հեռացնել աղվամազերը՝ Մերիլինը հրաժարվում էր:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

5. Նա ուներ ավելի քան 400 գիրք

Լինելով ընթերցասեր՝ նա հեռու էր հիմար շիկահեր լինելուց, որոնց պատկերում էր էկրանին: Նրա անձնական գրադարանում կար ավելի քան 400 գիրք՝ ֆանտաստիկ վեպերից մինչև կենսագրություններ ու օրագրություններ: Գրքերը դարձան նրա անքուն գիշերների ուղեկիցները, իսկ իր օրագրերում նա գրառում էր իր խառը զգացումները:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

4. Լեգենդար բեմը դարձավ նրա ամուսնալուծության պատճառը

Նրա երկրորդ ամուսինը՝ բեյսբոլի լեգենդ Ջո Դի Մաջոյին դուր չեկավ, թե ինչպես է իր կինը ցուցադրում ներքնազգետը ֆիլմի նկարահանման ժամանակ: Այդ ժամանակից ի վեր՝ նրանց միջև սկսվեցին կոնֆլիկտներ՝ նրա կարիերայի ու կենսակերպի շուրջ:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

3. Մերիլինը 3 անգամ վիժել է

Նա հուսահատ կերպով ցանկանում էր տուն ու ընտանիք ունենալ, ինչից զրկված է եղել: Չնայած նրա 3 ամուսնություններին ու Արթուր Միլլերից իր 3 հղիությունների վատ ավարտին՝ նա այդպես էլ չկարողացավ երեխա ունենալ:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

2. Նա մոռանում էր սցենարով իր համար գրված խոսքերը

Զարմանալիորեն նա դժվար էր հիշում իր խոսքերը: Երբեմն կարիք էր լինում 60 դուբլ նկարահանել տեսարանը, քանի որ դերասանուհին անընդհատ շփոթվում էր:

Топ-10: Самые шокирующие секреты Мэрилин Монро

1. Մերիլինը մի անգամ մերկ գնացել է նկարահանման

«Ինչ-որ բան պետք է տեղի ունենա» ֆիլմում նա պետք է լողար լողավազանում մարմնագույն լողազգեստով, սակայն որոշեց առանց դրա յոլա գնալ:
Մերիլինը փորձում էր իրեն ապացուցել, որ ինքը եղել է առողջ կին՝ լավ կազմվածքով:

 

 

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank