Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական ընկերություններին օգնելու համար կօգտագործենք մեր կապերը. «Մայքրոսոֆթի» տարածաշրջանային նախագահ

Society

«Մայքրոսոֆթ» ընկերությունը Հայաստանում հիմնելու է ամպային և բջջային տեխնոլոգիաների նոր կենտրոն, որը կդառնա ընկերության 10 լավագույն կենտրոններից մեկն աշխարհում: Տարածաշրջանային կենտրոնի ստեղծման և համագործակցության մասին պայմանագրերը ստորագրվեցին Հայաստանի կառավարությունում: Պայմանագրերի ստորագրումից հետո «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը պատասխանեց կենտրոնի ստեղծմանը և Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

-«Մայքրոսոֆթ» ընկերությունը, Հայաստանում ինը տարի ունենալով ներկայացուցչություն, ընդլանում է իր ծրագրերի շրջանակը։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ է ընդգրկում համագործակցության այս փաթեթը և ի՞նչ կշահի կողմերից յուրաքանչյուրը։

-Համաձայն «Մայքրոսոֆթի» որդեգրած նոր ռազմավարության ընկերությունը խրախուսում է կազմակերպություններին և անհատներին ավելիին հասնելու համար՝ տրամադրելով նրանց համապատասխան տեխնոլոգիական գործիքներ։

Մենք աջակցում ենք տեղի ձեռներեցներին և ընդլայնում գործընկերությունը ծրագրավորողների համայնքի հետ մեր ինովացիոն կենտրոնների և մեր գլոբալ BizSpark ծրագրի միջոցով։ BizSpark-ի շրջանակում ստարտափերը ձեռք են բերում իրենց զարգացմանը անհրաժեշտ ծրագրերը և ստանում աջակցություն։ Մինչ այժմ մենք աջակցել ենք ավելի քան 16 հազար եվրոպական ստարտափերի (և ավելի քան 100 հազարին ամբողջ աշխարհում)։

Հայաստանը ներկայումս հանդիսանում է շուկայում մեծ ներուժ ունեցող տեխնոլոգիական կենտրոն։ Զարգացում ապահովելու համար այն պետք է դառնա թվային հասարակություն՝ ներառելով տեխնոլոգիաներ խթանելու մրցունակությունը, աճը և արտադրողականությունը յուրաքանչյուր ոլորտում։ Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես իրական գործընկեր՝ խրախուսելով տեխնոլոգիաների կիրառումն իբրև զարգացման կատալիզատոր։ Միաժամանակ, մենք պատրաստ ենք համագործակցել կառավարության հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, արդյունավետ և ապահով լուծումների ներդրումը, որպեսզի կառավարությունը նույնպես բարձրացնի իր արտադրողականությունը և արդյունավետությունը՝ օգտագործելով մեր ծառայությունները և լուծումները։

-Ի՞նչ դերակատարություն է ունենալու ամպային և բջջային տեխնոլոգիաների նոր կենտրոնը Հայաստանում։ Ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսված, և ինչպիսի՞ ազդեցություն կունենան միջազգային շուկայում Հայաստանի մրցունակության վրա:

-Կենտրոնը հանդիսանալու է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ)-ի մի մասը և կաջակցի ստարտափերին, որոնք կմշակեն լուծումներ ամպային և բջջային մեր հարթակների հիման վրա։ Ինչպես նախկինում, մենք կօգտագործենք մեր ունեցած կապերը և փորձառնությունը՝ օգնելու համար հայկական ընկերություններին մշակել ավելի լավ արտադրանքներ, ներգրավվել ֆինանսավորում և ավելի լավ ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային շուկայում։

Ի հավելումն, մենք կընդլայնենք մեր ջանքերը աշխատուժի զարգացման ուղղությամբ։ Ներկայումս 2000-ից ավելի ուսանողներ օգտվում են ՄԻԿ-ի կազմակերպված տեխնիկական և ոչ տեխնիկական դասընթացներից և սեմինարներից։ 300-ից ավելի ուսանողներ ներգրավված են մեր պրակտիկայի ծրագրում, որի արդյունքում աշխատանքի են անցնում հայկական առաջատար ընկերություններում՝ ստանալով բարձր վարձատրվող աշխատանք։ Մենք հավատում ենք, որ նոր կենտրոնը կօգնի մեզ կրկնապատկել այս ցուցանիշները՝ արդյունքում ստեղծելով ավելի բարեկեցիկ և բարգավաճ Հայաստան։

-Կառավարության հետ լիցենզավորման առաջին համաձայնագրի կնքելը լրջագույն քայլ է երկրում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարելավման ուղղությամբ։ Բացի երկրի իմիջի վրա դրական ազդեցություն թողնելը, ինչպիսի՞ երկարաժամկետ և կարճաժամկետ դրական արդյունքներ են ակնկալվում։

-Կիբեռհանցագործություններից վնասը համաշխարհային տնտեսության տեսանկյունից տարեկան կազմում է 500 միլիարդ դոլար։ Յուրաքանչյուր օր մեկ միլիոնից ավելի անձինք դառնում են կիբեռհանցագործության զոհ։ «Մայքրոսոֆթ» ընկերությունը աշխատում է պաշտպանել մտավոր սեփականության իրավունքը և ետ պահել սպառողներին ոչ լիզենզավորոված ծրագրեր ներբեռնելուց կամ գնելուց, որոնք կարող են իրենց մեջ պարունակել լրտեսության, համակարգը խափանող և այլ տեսակի վիրուսներ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել նույնականության գողության, տվյալների կորստի և համակարգային խափանումների։ Մենք օգնում ենք պաշտպանելու մեր սպառողներին անօրինական և ծովահենային ծրագրերից՝ համագործակցելով կառավարությունների, իրավապահ մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ նվազեցնելու համար անօրինական ծրագրերի հետ կապված ռիսկերը։ Մեր նպատակն է ստեղծել ավելի անվտանգ ինտերնետ միջավայր՝ որտեղ անհատները կարող են վստահությամբ օգտագործել իրենց համակարգիչները և օգտվել ծառայություններից։

-Խորհրդի կազմում ունենալով նոր գլխավոր գործադիր տնօրեն՝ «Մայքրոսոֆթը» ներկայանում է որպես առաջատար ամպային և բջջային աշխարհում։ Ինչո՞վ եք Դուք տարբերվում Ձեր մրցակիցներից։ Ո՞րն է «Մայքրոսոֆթի» նոր տեսլականը և ռազմավարությունը, որը ընկերությանը մի քայլ առաջ է պահում Ձեր մրցակիցներից։

-«Մայքրոսոֆթ» ընկերությունում մենք մշտապես կարևորում են մեր սպառողներին։ Մեր առաքելությունն է ամբողջ աշխարհում խրախուսել մարդկանց և բիզնեսներին հասնել ավելիին։ Մենք բոլորս այժմ ապրում են բջջային և ամպային աշխարհում, որտեղ ժամանակը ամենաթանկ արժեքն է։ Այս իրականությունը հաշվի առնելով՝ «Մայքրոսոֆթը» առաջարկում է ամենաընդգրկուն և համապատասխան արտադրողականության և ամպային լուծումները, որոնք հնարավորություն են տալիս բիզնեսներին, կազմակերպություններին և քաղաքացիներին ամբողջովին իրացնել իրենց ներուժը։ Երբ մարդկանց տալ իս ենք ճիշտ գործիքներ, մենք օգնում ենք նրանց քաղել ավելին իրենց կյանքի յուրաքանչյուր րոպեից։

Այսպիսով, անդրադառնալով Ձեր հարցին, թե ինչով ենք մենք տարբերվում մեր մրցակիցներից, պարզ և հասկանալի ձևով կարող եմ ասել, որ մենք տրամադրում ենք հաճախորդամետ լուծումներ, որոնք օգնում են մարկանց անել ավելին ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ անկախ իրենց օգտագործած սարքավորումից։ Մենք նաև հասկանում ենք, որ որքան էլ տեխնոլոգիան հզոր լինի, մարդիկ այն կօգտագործեն, եթե վստահեն։ Իսկ մենք աշխատում ենք ձեռք բերել և պահպանել այս վստահությունը՝ ուշադրություն դարձնելով մեր հաճախորդների տվյալների գաղտնիությանը և անվտանգությանը։ Ինչպես Դուք գիտեք, մենք ամպային ծառայություններ տրամադրող առաջին ընկերությունն ենք, որի առևտրային պայմանագրերը համապատասխանում են ԵՄ տվյալների պաշտպանության մարմնի սահմանած խիստ չափորոշիչներին, որոնք հայտնի են որպես մոդելային դրույթներ։ Ամպային ծառայություններ առաջարկող այլ ընկերությունները կարող են խոսել գաղտնիության, անվտանգության և գաղտնիության մասին իրավունքի համապատասխանելիության մասին, բայց մենք մշտապես փնտրում և ստանում ենք անկախ մարմնի կողմից վավերացում, ինչպես նաև պայմանագրով սահմանվող հստակ խոստումների միջոցով իրականցնո ւմ ենք բոլոր մեր պահանջները։

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments