Մարի Հարֆը Պետդեպարտամենտում կզբաղեցնի «ռազմավարական հաղորդակցումների» գծով նոր խորհրդականի պաշտոնը
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 1-ից կունենա «ռազմավարական հաղորդակցումների» գծով նոր ավագ խորհրդական. այդ պաշտոնում նշանակվել է գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը, որը հասարակայնությանը հայտնի է Պետդեպարտամենտում անցկացվող ամենօրյա բրիֆինգներով:
«Այդ պաշտոնում նա կշարունակի աշխատանքը Իրանի հետ բանակցությունների հաղորդակցական ռազմավարության ոլորտում եւ գերակա այլ թեմաների գծով»,- ասված է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի հայտարարության մեջ:
Հարֆի փոխարեն կնշանակվի Մարկ Թոները, որն ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի տեղակալն էր: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս պաշտոնը Թոների համար նոր չէ. նա այդ պաշտոնն զբաղեցնում էր այն ժամանակ, երբ գերատեսչության մամուլի քարտուղարը Նուլանդն էր: