Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է A Bola-ն։
Պորտուգալացին ճանաչվել է թվիթերում ամենաընթերցվող մարզիկը։ Այս պահին 29-ամյա ֆուտբոլիստի թվիթերյան էջին հետեւում են 29.5 միլիոն մարդիկ։
Հիշեցնենք, որ Կրիշտիանո Ռոնալդուն մի քանի տարի առաջ եւս հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում, որպես պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստ։