Բելառուսը դժգոհ Է ԵԱՏՄ-ում ինտեգրացման ընթացքից
International newsԲելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման աստիճանը դեռեւս չի համապատասխանում հանրապետության ակնկալիքներին:
«Մենք մտադիր ենք մասնակցել այդ կազմավորմանը, որովհետեւ հեռանկարում տեսնում ենք, որ դա կարող Է շահաբաժիններ բերել Բելառուսին: Բայց, ցավոք, այս փուլում չի կարելի ասել, որ այդ Միության շրջանակներում ինտեգրացման աստիճանը համապատասխանում Է մեր ակնկալիքներին»,-նշել Է Մեկեյը The Washington Post թերթին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ նա ասել Է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկերները զգուշությամբ են վերաբերվում հետագա քաղաքական կամ ռազմական ինտեգրացմանը: «Մենք այդ կազմավորումը տվյալ փուլում դիտում ենք որպես տնտեսական կազմավորում, որը պետք Է կոնկրետ օգուտներ բերի այդ Միության բոլոր մասնակիցներին»,-ընդգծել Է Բելառուսի ԱԳ նախարարը:
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Մակեյը նշել Է, որ «մեր միջեւ ինտեգրացման աստիճանը շատ բարձր Է»: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նա ուշադրություն Է դարձրել ռուսական Էներգակիրներից Բելառուսի կախվածության վրա: «Գուցեեւ Ռուսաստանից Բելառուսի տնտեսական կաշվածությունը երբեմն չափազանց մեծ Է լինում, քանի որ մենք կախված ենք Ռուսաստանից Էներգակիրների մատակարարումներից»,-հավելել Է նախարարը: