ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անակնկալ այցով զարմացրել են Ուելսի հանրակրթական դպրոցի աշակերտներին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Օբաման ողջունել է տարրական դպրոցի երեխաներին` «բարի առավոտ» մաղթելով: Երեխաները նրան շնորհակալություն են հայտնել այցի համար` նշելով, որ նա ԱՄՆ առաջին գործող նախագահն է, որն այցելում է Ուելս:
Աշակերտներից մեկը ցանկություն է հայտնել, որ ԱՄՆ առաջնորդը երբևէ կրկին այցելի իրենց երկիր:
ԱՄՆ նախագահն ու բրիտանացի վարչապետը աշակերտներին այցելելու ժամանակ են գտել Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որի հիմնական թեման Իրաքի դեպքերն են, ինչպես նաև՝ ռուս-ուկրաինական դիմակայությունը: