Կատարված վիճակագրական հաշվարկների արդյունքում կազմվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր եվրոպական թոփ–5 առաջնություններում վերջին 5 մրցաշրջաններում (2009/10–ից սկսած) բոլորից շատ են անմիջական մասնակցություն ունեցել իրենց թիմերի խփած գոլերին։
Հաշվարկի արդյուքնում հայտնի է դարձել, որ վերջին հինգ տարիների ընթացքում ամենաարդյունավետը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է, ով այդ ընթացքում վաստակել է 258 միավոր (191 գոլ + 67 գոլային փոխանցում)։ Աշխարհի քառակի լավագույն ֆուտբոլիստին հետևում է Մադրիդի Ռեալի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն. պորտուգալացին դարձել է 178 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ (226 միավոր)։
Լավագույնների ցանկը հետևյալ հեթականությունն ունի.
1.Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 258 (191 գոլ+67 փոխանցում)
2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ») – 226 (178+48)
3. Զլատան Իբրահիմովիչ («Բարսելոնա», «Միլան», ՊՍԺ) – 162 (119+43)
4. Անտոնիո Դի Նատալե («Ուդինեզե») – 144 (122+22)
5. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») – 131 (94+37)
6. Ռոբին վան Պերսի («Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ») – 128 (95+33)