Իրաքում գերեվարվել է ահաբեկիչների համար կռվող թուրք հետախույզ
International newsԻրաքի Մոսուլ քաղաքի Սեհելի գյուղում իրաքյան Քրդստանի բանակի զինծառայողների (փեշմերգա) եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բախման ժամանակ գերեվարվել է ԻՊ-ի շարքերում կռվող Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լրտես:
Քուրդ փեշմերգաները բախումների ժամանակ ոչնչացրել են 35 ահաբեկիչների: Նրանք նաեւ գերեվարել են որոշ ահաբեկիչների:
Ինչպես հաղորդում է իրաքյան Քրդստանի ANF լրատվական գործակալությունը, գերեվարված թուրք հետախույզը Էրզրումցի է եւ հանցագործություն կատարելու համար դատապարտված է եղել 30 տարի ժամկետով ազատազրկման: Բանտում նա հավաքագրվել է MIT-ի կողմից եւ ուղարկվել Իրաք՝ ԻՊ-ի շարքերում կռվելու: