ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքը չի կարող Ուկրաինային ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել, այդ հարցը ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանաչյուր երկիր որոշում է ինքնուրույն: «ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակեպություն, չի մասնակցում ռազմասարքերի մատակարարմամբ, որովհետև մենք չունենք զինված ուժեր և միջոցներ: Այդ ուժերը և միջոցները համարվում են ՆԱՏՕ-ի առանձին անդամների սեփականությունն են: Մենք այդ հարցին չենք միջամտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյուպորտում կայացած մամուլի ասուլիսում նշել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Ուկրաինայի համար տրաստային հիմնադրամների ստեղծման մասին:
«Կարող եմ հաստատել, որ մենք այսօր կհայտարարենք տրաստային հիմնադրամների ստեղծման մասին, և ես այդ մասին կխոսեմ Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո կայանալիք ասուլիսի ընթացքում»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` նշել է Ռասմուսենը: