Yerevan, 25.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ արտադրողները կարող են արևմտյան շուկաներին առաջարկել օրգանական յուրատեսակ մթերքներ

Economics

Հայաստանն ունի հնարավորություն յուրահատուկ օրգանական մթերքներ արտահանել արևմտյան շուկաներ: Վերջին տասնամյակում օրգանական գյուղատնտեսությունը երկրում զարգացում է ապրել, և ներկայումս այստեղ արտադրվում են բարձր որակի արտադրատեսակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում օրգանական սննդամթերքները սերտիֆիկացնող «Էկոգլոբ» կազմակերպության գլխավոր տնօրեն Նունե Դարբինյանը նշեց, որ 2002 թվականից հետո Հայաստանում «Էկո» կամ «Բիո» արտադրություն իրականացնելու սերտիֆիկատ է ստացել ավելի քան 50 տնտեսություն:

«Սերտիֆիկացում անցած ընկերությունների թվում շատ են հետաքրքիր նախաձեռնությունները: Օրինակ՝ չիչխանը մեզ մոտ արտադրվում և վերամշակվում է անթափոն ձևով: Դրանից ստանում են այն ամենը, ինչ հնարավոր է, օրինակ հյութեր, պյուրեներ, կոնցենտրատներ, իսկ կորիզից՝ յուղ և փոշի, որը ևս պահանջված է սննդամթերքի և կոսմետիկ շուկաներում»,- ասաց Դարբինյանը:

Նրա խոսքով` մեծ հաջողությունների են հասել օրգանական հյութեր, կիսաֆաբրիկատներ, սառեցված մրգեր արտադրողները: Նրանց կողքին իրենց գործունեությունն են սկսել նաև յուրահատուկ սորտերի հացահատիկեղեն արտարող ֆերմերները: Նունե Դարբինյանը նշեց, որ Հայաստանում կտավատ է արտադրվում, որը մեծ պահանջարկ ունի եվրոպական շուկաներում: «Կտավատ արտադրելու համար Հայաստանի պայմանները շատ բարենպաստ են: Հեշտ է կտավատը մշակել մեր պայմաններում, իսկ դրա արժեքը շատ բարձր է»,- ասաց նա:

Մասնագետն առանձնացրեց նաև մեղվապահությունը` ընդգծելով, որ հայկական օրգանական մեղրը տարածում ունի արևմտյան շուկաներում և Չինաստանում: «Մեղվապահության պոտենցիալը շատ մեծ է: Դեռևս չի կիրառվում այն ամենը, ինչ բնությունից կարելի է ստանալ»,- հավելեց Նունե Դարբինյանը:

Նրա կարծիքով` Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը պետք է հենված լինի արտահանման վրա, քանի որ այս ապրանքները բավականին բարձր արժեք ունեն և պահանջված են: «Մենք սերտիֆիկացում ենք իրականացնում Եվրամիության երկրների, Միացյալ Նահանգների, Կանադայի և Շվեյցարիայի համար: Այս երկրների հետ էլ հայ արտադրողները կարող են աշխատել»,- ասաց նա:

Թեև ոլորտի զգալի աճին՝ Նունե Դարբինյանը բավարար չի համարում զարգացման այս մակարդակը: «Օրգանական գյուղատնտեսության շղթան աշխատում Հայաստանում է, սակայն դեռևս անբավարար չափով։ Նախ ծավալների տեսանկյունից, որոնք դեռևս փոքր են, մյուս կողմից էլ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից: Կարծում եմ, որպեսզի ֆերմերները գիտակցեն և օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու որոշում կայացնեն, նրանց հարկավոր է աջակցություն»,- ասաց նա:

Նունե Դարբինյանն անդրադարձավ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նախաձեռնությանը, որով օժանդակություն է ցուցաբերվելու օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող մի քանի տնտեսավարողների: «Երբ պետական աջակցություն չկա այս ոլորտում, կարևոր են մասնավոր ընկերությունների նախաձեռնությունները: Հատկապես կարևոր է այն, որ բանկն է հանդես գալիս այս առաջարկով: Կարծում եմ, լավ հնարավորություն է ստեղծվել այն գյուղտնտեսների համար, ովքեր ցանկանում են սերտիֆիկացնել իրենց արտադրանքը և դուրս գալ արտաքին շուկաներ»,- ասաց նա:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախաձեռնել է մի ծրագիր, որով անվճար հավաստագրվելու են էկոմթերք արադրող մի քանի գյուղացիական տնտեսություններ։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում հրավիրված փորձագետները ուսումնասիրել են Հայաստանի հնարավորությունները օրգանիկ գյուղտնտեսության ոլորտում և ներկայացրել իրենց առաջարկները։

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day