Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչու և ինչպես են կազինոները միշտ հաղթող դուրս գալիս

Կազինոն ասես ականապատ դաշտ լինի, քանի որ կազինոյում ամեն ինչ, այդ թվում նաև դիզայնն ու ճարտարապետական լուծումներն ուղղված են նրան, որպեսզի հնարավորինս երկար պահեն այցելուներին, որպեսզի վերջիններս հնարավորինս շատ գումար ծախսեն։ Ու թեև գրեթե բոլոր երկրներում կազինոները պարտավոր են եկամուտի առյուծի բաժինն ուղղել շահումներին, ինչպես նաև հսկայական հարկեր են մուծում պետությանը, միևնույն է, կազինոն ՄԻՇՏ, լսո՞ւմ եք՝ ՄԻՇՏ շահույթով է դուրս գալիս, իսկ կազինոների բիզնեսը միշտ եղել է ու կա ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն աշխարհում։

Ի՞նչ հնարքներ է կիրառում կազինոն, որպեսզի ապահովի իր շահույթը, ու ինչպե՞ս է ստացվում, որ կազինոն մեծ հաշվով միշտ հաղթող է դուրս գալիս։ Այդ հնարքների մեծ մասը մարդկանց աչքերի առաջ է, բայց նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են դրանք ազդում իրենց հոգեբանության վրա։ Կարելի է ասել, որ կազինոների խաբեությունը կայանում է նրանում, որ կիրառվում են բոլոր հնարավոր հնարքները, որպեսզի մարդիկ հնարավորինս երկար ու շատ խաղան և միևնույն ժամանակ հնարավորինս ցածր շանսեր ունենան հաղթելու։ Ահա այդ հնարքները։

Դուք երբեք չեք տեսնի ժամացույցներ

Զարմանալի է, բայց շատ մարդիկ ժամացույցներ չեն կրում, և կազինոները, քաջատեղյակ լինելով դրա մասին, ամենևին չեն շտապում ուղղել այդ «սխալը»։ Երբ մարդիկ կլանված են խաղով, նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում ժամանակին, ու այն արագ է թռչում նրանց համար։ Բացի դրանից, ժամանակի ընկալման բացակայությունը նպասում է նրան, որ խաղացողներն ավելի խորն են ընկղմվում երևակայության մեջ։ Ի դեպ, ժամացույցներ չեն կրում նաև դիլերները։

Դռների ու պատուհանների բացակայություն

Կազինոների մեծամասամբ պատուհաններ կարող են լինել մուտքի ու ելքի մոտ, բայց հենց Դուք հայտնվեք ներսում, մեծ դժվարությամբ կգտնեք այլ պատուհաններ։ Այս մարտավարությունը շատ նման է ժամացույցների բացակայության հնարքին, քանի որ ևս կոչված է բթացնելու մարդկանց մոտ ժամանակի ընկալումը։ Երբ Դուք ներսում եք, կազինոն չի ցանկանում, որպեսզի Դուք իմանաք, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում։ Դուք չեք տեսնում, թե ինչպես է մթնում կամ էլ ընդհակառակը՝ լուսանում, հետևաբար Ձեր ներքին ժամացույցը չի կարողական հուշել Ձեզ, որ ժամանակն է ինչ-որ այլ բանով զբաղվելու։

Ամեն ինչ վառ է, բարձր ու տոնական

Կազինոներում միշտ կակաֆոնիա է տիրում. լույսեր, խաղային ավտոմատների ձայներ, հաղթական ելևէջներ և այլն։ Սա մարդու ենթագիտակցության մեջ պատրանք է ստեղծում, որ շուրջբոլորը հաղթանակ է, ու բոլորը հաղթում են՝ չնայած նրան, որ իրականում պատկերը հակառակն է՝ մեծամասնությունը պարտվում է։ Անգամ եթե մարդը պարտվել է խաղային ավտոմատի առջև, այն, միևնույն է, տոնական հնչյուններ է հանում ու ստիպում է մարդուն վերադառնալ խաղին։ Մեր ենթագիտակցությանն ազդակ է ուղարկվում, որ այս «հիասքանչ» վայրում անհնար է պարտվել, և որքան էլ մարդը փորձառու ու հմուտ լինի, նա չի կարող երաշխիքներ ունենալ, որ ինչ-որ մի պահից սկսած՝ իր վրա այդ ամենը չի ազդի։

Հարմարավետության մթնոլորտ

Դուք երբևիցե նկատե՞լ եք, թե ինչ թույլ լուսավորություն է տիրում կազինոներում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մարդու մոտ ստեղծեն տնական-ընկերական մթնոլորտ, ասես նա այդ պահին ոչ թե կազինոյում է, այլ նստած է իր տան բազմոցին։ Վառ լուսավորությունը կարող է լարել մարդուն, իսկ ավելի մեղմ լույսն անվտանգության զգացում է ստեղծում խաղացողի մոտ։

Կազինոներում, որպես կանոն, հատակը գորգերով է ծածկված, և դա ևս պատահական բան չէ։ Շատերը կասեն, որ այդ խայտաբղետ ու անհասկանալի նախշերով գորգերն անճաշակ են, սակայն դրանք կախարդական ազդեցություն են ունենում մեր ուղեղի վրա ու հաճելի են աչքերի համար։ Բացի դրանից, կազինոների պատերը, որպես կանոն, կարմիր են լինում, ինչն իր հերթին հարմարավետության պատրանք է ստեղծում։ Կազինոներում նաև մշտապես նվագում են մեղմ երաժշտություն, որն էլ ավելի է նպաստում խաղացողին տրանսի մեջ գցելուն։ Եվ իհարկե, հարմարավետության հավելյալ պայմանը մաքրությունն է, և կազինոն մշտապես հետևում է ինչպես տարածքի, այնպես էլ աշխատակիցների կոկիկ ու մաքուր տեսքին։

Ծառայությունների դասավորվածություն

Եթե Դուք ցանկանաք զուգարանից օգտվել, ինչ-որ բան ուտել կամ էլ հավաքագրել Ձեր շահումը, Դուք պետք է խորանաք դեպի կազինոյի խորքերը։ Հաճախ այդ բոլոր ծառայություններն այնքան խորն են տեղակայված, որքան դա թույլ է տալիս կազինոյի շինությունը։ Այս ամենը ևս արվում է զուտ նրա համար, որպեսզի մարդկանց հնարավորինս երկար պահեն ներսում, ինչպես նաև նրա համար, որ ընդհուպ մինչև ելքին հասնելը Ձեզ անընդհատ գրավեն ու գրավեն այդ հմայիչ սեղաններն ու խաղային ապարատները։

Մոտալուտ հաղթանակ

Խաղացողին շահագրգռելու ավելի լավ ձև չկա, քան թույլ տալու նրան զգալ մոտալուտ հաղթանակի համը, սակայն եթե կազինոն աջուձախ փողեր բաժաներ, ապա այն կփակվեր բացման առաջին իսկ օրը։ Յուրաքանչյուր խաղ, յուրաքանչյուր խաղային ապարատ նախատեսված է շահումներ տալու կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետ հեռանկարում Դուք պարտվում եք։ Այսպես, սլոտ-մեքենաները պարբերաբար տալիս են մանր շահումներ, բայց Ձեզ անընդհատ չի հերիքում մեկ «բալ»՝ ջեք-փոթը շահելու համար։ Բլեք-ջեք խաղացողները մերթընդմերթ հաղթում են, ու դա նրանց մոտ հաղթանակի պատրանք է ստեղծում, մինչդեռ կազինոյի առավելությունը նրանում է, որ երկար խաղի ժամանակ այն միշտ էլ հաղթելու է։ Զառ գցելու ժամանակ խաղացողին թվում է, թե ամեն ինչ իրենից է կախված, ու դա կրկին պատրանք է, որը ստիպում է ավելի շատ խաղալ ու ավելի շատ պարտվել։ Խաղացողները հիմնականում գերագնահատում են իրենց շանսերն ու հաղթելու հավանականությունը, իսկ կազինոները, թույլ տալով խաղացողներին զգալ հաղթանակի համը, երաշխավորում են, որ վաղն այդ խաղացողը կվերադառնա ու կպարտվի անգամներով ավելի շատ, քան հաղթել էր։

Անվճար հյուրասիրություն

Անվճար ու զեղչված ծառայությունները հանդիսանում են կենսական էներգիայի աղբյուր։ Կազինոյի հաճախորդներին կարող են անվճար սնունդ տրամադրել շվեդական սեղանի տեսքով, շոուներ և նվերներ, որոնք թույլ են տալիս մասնակցել այլ նվերների խաղարկությանը։ Այս կերպ կազինոն ամեն գնով ջանում է այնպես անել, որ հաճախորդը կրկին այցելի։ Բացի դրանից, շնորհիվ սրա՝ ամեն խաղացող իրեն կարևորված է զգում, անգամ եթե ինքը մանր դրույքներ է անում և նույնիսկ երբ պարտվում է, նրա մոտ ցանկություն է լինում վերադառնալու, որպեսզի ինչ-որ նոր անվճար բան ստանա։ Որքան էլ տարօրինակ հնչի, սա որոշիչ նշանակություն ունի կազինոյի համար, քանի որ հենց այդ փոքր խաղադրույքներ անող այցելուներն են ապահովում կազինոների եկամտի առյուծի բաժինը։

Ալկոհոլ

Ալկոհոլը ևս կարելի էր ներառել նախորդ կետում, քանի որ այն ևս անվճար է, բայց դրա դերակատարությունն այնքան մեծ է, որ այն պետք է որպես առանձին կետ դիտարկել։ Անվճար ալկոհոլը միանգամից մի քանի «գործ է անում». նախ՝ անվճար է, հետո՝ գինովցած վիճակում նույնիսկ խելացի մարդը սկսում է ավելի վատ խաղալ, և վերջապես երրորդ գործոնը նրանում է, որ այն բթացնում է Ձեր աչալրջությունը, և հարբած մարդն ավելի հեշտ է տրվում կազինոյի բոլոր խաբկանքներին։

Հաղթողներին պահելու հնարքներ

Չնայած նրան, որ կազինոյի համար առավել կարևոր են մանր խաղացողները, դա չի նշանակում, որ հայ-րոլլերներին, այսինքն՝ խոշոր դրույքներով խաղացողներին, կարևորություն չի տրվում։ Նման խաղացողներին, ովքեր խոշոր շահումներ են գրանցել, վերաբերվում են ասես արքաների։ Նրանց առաջարկներ են անում, որոնցից նրանք ի զորու չեն հրաժարվել, ու որքան ավելի երկար է մնում կազինոյում շահած խաղացողը, այնքան ավելի շատ գումար է նա թողնում այնտեղ։ Կազինոն կարող է գումար ծախսել նրան լյուքս համարում բնակեցնելու համար, բայց կազինոն կվերադարձնի իր այդ ծախսերը, եթե շահողը նորից սկսի խաղալ։ Ու բացի նրանից, որ կազինոն այս կերպ եկամտային ներդրում է անում, այն նաև փաստացի անվճար գովազդ ու մարկետինգ է անում՝ ցույց տալով այլ հայ-րոլլերներին, թե ինչպես են իրենց վերաբերվելու հաղթելու դեպքում։

Լաբիրինթոս հիշեցնող ճարտարապետություն

Ամենահայտնի կազինոներն իրենցից հսկայական լաբիրինթոսներ են ներկայացնում, որոնք հատուկ այնպես են կառուցվել, որպեսզի հնարավորինս շփոթեցնեն Ձեզ։ Բազմաթիվ սեղաններն ու խաղային սարքերը յուրահատուկ պատնեշներ են կազմում հատուկ նրա համար, որպեսզի այցելուին հնարավորս դժվար լինի լքել կազինոն։ Չկա ոչ մի տրամաբանական դասավորվածություն. խաղային սարքերի գոտին կարող է լինել ինչ-որ տեղ, որից հարյուր մետր հեռու կարող է լինել նույնանման գոտի, և արդյունքում մարդը, ով հիշում էր, որ ելքը պոկերի սարքերի մոտ էր, չի գտնում այն, որովհետև չգիտեր, որ պոկերի նույնանման սարքերի գոտի մի քանի հատ կար։

Ազարտի մաթեմատիկա

Կազինոները շահույթ են ստանում՝ շնորհիվ մաթեմատիկական սպասելիքի ու նշանակված դրույքի տարբերության. որքան ավելի շատ է խաղացված խաղերի քանակը, այնքան ավելի մեծ է եկամուտը։ Բացատրենք սա պտտախաղի օրինակով. եվրոպական պտտախաղում կազինոյի առավելությունը կազմում է 2,7 տոկոս, իսկ ամերիկյանում՝ հավելյալ 0-ի պատճառով այդ ցուցանիշը 5.26 տոկոս է։ Եթե ինչ-որ խաղացող Եվրոպայում 37 անգամ հարյուր դոլարանոց խաղադրույք կատարի, ապա նա, տեսականորեն, վերջում կավարտի խաղը 100 դոլարի կորստով, քանի որ գոնե մեկ անգամ 0 ընկնելու հավանականությունը մոտ է 1-ի։

Հասկանալի է, որ իրական խաղում ամեն ինչ այլ կերպ կարող է դասավորվել, բայց այս տեսական ու փաստացի շահումների ցուցանիշները մոտենում են ուղիղ համեմատական խաղացված խաղերի քանակին, և հենց այստեղ էլ թաքնված է կազինոներին եկամուտ ապահովող գլխավոր նրբությունը. ի տարբերություն անհատ խաղացողի՝ կազինոն երբեք չի դադարում խաղալ ու միաժամանակ խաղում է տասնյակ ու հարյուրավոր անհատ խաղացողների հետ, ու նույնիսկ եթե որոշ անհատներ շահում են որոշ խաղերում, ապա, միևնույն է, տասնապատիկ շատ անհատներ պարտվում են, ինչպես նաև ի վերջո պարտվում են նաև հաղթողները։ Հաշվարկված է, որ կազինո մտած մարդը խաղն ավարտելու պահին միջինում ունենում է 5 տոկոսով ավելի քիչ գումար, քան մինչև խաղը սկսել է։

Մեծ թվերի օրենքը, համաձայն որի՝ որքան ավելի շատ է խաղացված խաղերի քանակը, այնքան ավելի կանխատեսելի է արդյունքը, աշխատում է անխափան, և հենց սա է հանդիսանում կազինոների սեփականատերերի եկամուտների հիմքերի հիմքը։ Արդյունքում օրվա սկզբում կազինոն կարող է նույնիսկ վնասով դուրս գալ, բայց օրվա, շաբաթվա, ամսվա վերջին, երբ հազար ու տասնյակ հազար խաղեր խաղացված կլինեն, կազինոն կստանա այցելուների գումարի իր հասանելի մասը և մշտապես հաղթող կլինի։

 

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank