Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանական բանակում զինվոր է սպանվել

International news

Կասկածելի հանգամանքներում 2015 թվականի ապրիլի 21-ին մահկանացուն է կնքել Ադրբեջանի զինված ուժերի թիվ 171 զորամասի Գեդաբեկի «Գարթալ 2» կոչված (Ալագյոլլար) ստորաբաժանման 25-ամյա պայմանագրային զինծառայող Սամեդ Ալի օղլու Միրիեւը: Նրա մայրն ու ազգականները պնդում են, որ Սամեդ Միրիեւին սպանել են նրա ընկերները:

Հանգուցյալի մայրը` Շամխորի Փոշանլը գյուղի բնակիչ Էրքինազ Ալի գըզը Մամմադովան «Ենի Մուսավաթ»-ին հղած նամակում որդու մահվան հետ կապված սարսափազդու փաստեր է բացահայտել: Նա պատմել է, որ իր որդուն սպանել են նրա ծառայակից 4 ընկերները, փաստը քողարկելու համար պատկան մարմինները ճնշումներ են կատարել իրենց վրա, թիվ 171 զորամասի հրամանատար, գեներալ Ռովշան Աքբարովը ոստիկանության միջոցով վռնդել է իրեն եւ չի ցանկացել ընդունեÕ ¬ եւ լսել իր բողոքը:

«Որդուս սպանել էեն 4 պայմանագրային զինծառայողներ: Կորպուսի ներկայացուցիչները կեղծ լուրեր տարածեցին, թե որդիս ինքնասպանություն է գործել: Որդուս դիակը տվեցին երկու պայմանագրային զինծառայողներ ձեռքը: Նրանք թույլ չտվեցին անգամ լողացնել դիակը: Որդուս հուղարկավորեցին գործադիր ղեկավարի ճնշման տակ: Ասացին՝ կօգնեն, Սամեդին շեհիդի կարգավիճակ կտան: Ոչինչ չարեցին: Թաղման հաջորդ օրը գնացի Ղազախի ռազմական դատախազ Շահին Զամանովի մոտ: Առանց ստանալու փորձաքննության եզրակացությունը՝ նա ասաց, թե որդիս ինքն է խփել իրեն: Մահվանից առաջ որդիս եղբորը` Նիջաթին sm s էր ուղարկել եւ նշել, որ ինքը մահանում է, եւ իր արյան համար պատասխանատու են Ջավադովը, Աբիլովը, Հաջիեւը ու Գարաեւը: Պայմանագրային զինծառայողր Հաջիեւը որդու հեռախոսի միջից ջնջել էր այդ ուղերձը: Նրանցից միայն Ջամալ Հաջիեւին գիտեմ: Որդիս գրել էր. «Նրանք միացել են իրար ինձ կոտրելու համար, չկարողացան եւ կռիվ սարքեցին»: Ռազմական դատախազ Շահին Զամանովին հարցրի` այդ ինչպես է, որ որդուս ուղարկած ուղերձը հեռախոսից ջնջվել է նրա մահվանից հետո, ասաց` ինքն է ջնջել: Էդ ոնց է, որ մարդը կարող է մահանա լուց հետո sms ջնջել: Հետո էլ ասաց, թե Հաջիեւը հեռախոս չի ունեցել, օգտվել է որդուս հեռախոսից եւ պատահաբար ձեռքը դիպչել եւ ջնջել է ուղերձը: Ասում եմ, իսկ ինչու է այդ մարդկանց անունները նշել ուղերձում, պատասխան չտվեց», -պատմել է զինվորի մայրը:

Կինը նաեւ նշել է, որ գեներալ Ռովշան Աքպերովը ոստիկան Մեհտիեւի միջոցով վռնդել է իրեն ընդունելությունից:

«Մեհտիեւն ինձ ասում է, թե ինչու ես շոու սարքում: Որդուս սպանությունը սրանք շոու են համարում: Աբիլովն ասում է, թե որդիս սարից ընկել է, այդ պատճառով է գլուխը կապտել: Անգամ ասացին, թե որդուս մարմինը սարից իջեցնելու ժամանակ ձեռքներից ընկել է: Որդուս մարմնի վրա կապտուկներ կային: Ռազմական կոմիսարն է դա տեսել, բայց քաջություն չունի այդ մասին ասելու: Ինձ ասում են, թե որդուս մարմնի վրայի կապտուկները մահացածի լաքաներ են: Ժամը 5-ին մահացած մարդու վրա գիշերվա 2-ին լաքա կմնա՞ր: Իսկ Ռովշան Աքպերովը ինձ կորպուսից վռնդել էր տալիս: Երբ երկրորդ անգամ եղա Շահին Զամանովի մոտ, ասաց, թե որդիս, իբր, ինքնասպան է եղել հայհոյանքի պատճառով: Մարդը հայհոյանքի համար միթե ինքնասպան կլինի: Որդիս որպես պայմանագրային զինծառայող գործի ընդունվելու համար բանկից 1200 մանաթ վար կ էր վերցրել», -ասել է նա:

Հանգուցյալի մայրը պատմել է, թե որդին իրեն ասել է, որ այս տարվա փետրվարից սկսած իրեն սպառնում են, ինչը եւս նրա մահվան պատճառներից մեկը կարող է լինել:

«Այս տարվա փետրվարին Սամեդը դիպուկահարի կուրսերի գնալու համար սարից իջնելու ժամանակ մառախուղում կորել էր: Նրան պետք է դիմավորեր լեյտենանտ Էլմադին Ազիզովը: Նա դա չի արել, ինչի հետեւանքով որդուս գտել են գիշերը ժամը 2-ին: Ցրիտից նա սառել էր եւ ե տ բերելու համար սնուցման բժշկական համակարգ են միացրել: Էլադինը որդուս ասել է, որ հրամանատարին չպատմի այն մասին, որ չի դիմավորել նրան: Սամեդը նրան հարցրել է, թե ինչու էր ուզում, որ ինքը մեռնի: Էլմադինին խիստ նկատողություն են տվել: Սա էլ որդուս ասել էր, թե գլխին խաղ է բացելու: Կուրսերից որդիս վերադարձավ Սարատովկա գյուղում գտնվող զորամաս: Ինձ զանգեց եւ ասաց, որ այդտեղ Էլշան Զեյնալով անունով շտաբի պետը նեղացնում է իրեն: Այս բոլորը միջադեպերը հենց Էլմադին Ազիզովն է սարքել: Շտաբի պետին եւս նա է սովորեցրել նեղացնել որդուս: Որդուս ամուսնանալու համար արձակուրդ հենց նա չի տվել: Ղազախի ռազմական դատախազ Շահին Զամանովը, Շամխորի գործադիր ղեկավար Ալիմփաշա Մամմադովը եւ գեներալ Ռովշան Աքպերովը աշխատում են ծածկել-թաղել այս գործը: Իմ նամակներին պատասխան տվող չկա: Որդուս աչքի տակ եւ մեջքի վրա ծեծի հետքեր կային: Այսքան ապօրինություն չի լինի: Որդուս սպանել, ուղարկել են ինձ: Նա զորամաս էր գնացել նոյեմբերի 27-ին: 5 ամսվա պայմանագրային զինծառայող էր: Նրանք կերան որդուս գլուխը: Զինծառայություը 1,5 տարի անցկացրել էր Նախիջեւանում: Շամխորի գործադիր ղեկավար Ալիմփաշա Մամմադովն ինձ ասում է, թե այս գործը բանակում է եղել, գնա, նրանք օգնեն: Իսկ նրանց մոտ գնալիս էլ` չեն ընդունում ինձ: Որդուս սպանողները փող են տալիս իրավասու մարդկանց, որպեսզի գործը չբացահայտվի: Շահին Զամանովը< /b> կաշառք է վերցնում եւ լռում: Սա զինվորի մոր աղաղակ է: Պետական չինովնիկները, օգտվելով որդուս մահից, ցանկանում են փող աշխատել: Հավաքարարությամբ որդի եմ մեծացրել, վերջն էլ սա է…Հայերնիքը պաշտպանող դիպուկահարի, մարզիկի նկատմամբ հարգանքը սա՞ է: Որդիս ձեռնամարտ ի մրցանակ ունի: Զորամասում նրա «Պատվոգիրը» գողացել են», - նշել է Մամմադովան

Է.Մամմադովան պատմել է նաեւ որդու հասցեին չարախոսելու մասին:

«Ասում են, թե որդիս չէր հարգում բանակային կանոնները: Եթե այդպես էր, ինչու նրան չէին ձերբակալում: Շամխորում համընդհանուր ապօրինություն է տիրում: Փողոցով անցնող թմրամոլին անգամ 3-4 հազար մանաթ փողի դիմաց պայմանագրային զինծառայող են ընդունել: Իսկ իսկական դիպուկահարին սպանում են: Դիմում եմ երկրի նախագահին, որ օգնի ինձ: Կորպուսի հրամանատարի հեղինակությանը վնաս չհասցնելու համար ցանկանում են կորցնել` կեղտոտել որդուս արյունը: Ինձ բացահայտ ասում են, թե, իբր, որդիս մեղավորություն ուներ, հետո ուրանում են իրենց ասածը: Ի՞նչ է, մեղ ավորին պետք է սպանել: Տղաս բոլոր տեղերից դրական բնութագիր ունի: Թիվ 171 զորամասում մահացածներից բոլորի համար նույնն են ասում, թե ինքնասպան է եղել: Ի՞նչ է, մեր բանակում բոլորը ինքնասպան են լինում: Ոչ ոք չի հետաքրքրվում»,- դժգոհել է զինվորի մայրը:

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը իշխանություններից պահանջել է վերջ դնել բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին:

«Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին տարածած հայտարարության մեջ կուսակցությունը իշխանություններին կոչ է արել հետաքննել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների, այդ թվում մայիսի 23-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բինագադիի զորամասում կասկածելի հանգամանքներում զոհված 25-ամյա զինծառայող Թափդըղ Բաբաշովի մահվան հանգամանքները, եւ այդ մասին տեղեկացնել հանրությանը:

Հայտարարության հեղինակները անհանգստություն են հայտնել ոչ մարտական պայմաններում զինվորների եւ սպաների զոհվելու առնչությամբ:

Ադրբեջանի ԱԻՆ զորամասում զինվոր Թափդըղ Բաբաշովը անցյալ շաբաթ մահացել էր չպարզաբանված հանգամանքներում: Բաբաշովը զինծառայության էր կանչվել ընդամենը մեկ ամիս առաջ:

Ադրբեջանի պաշտոնական կառույցները չեն անդրադարձել Բաքվի պետհամալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած զինծառայողի կասկածելի մահվան հանգամանքներին: Զինվորի մայրը Youtube-ում հանդես է եկել տեսադիմումով, որում համոզմունք է հայտնել, որ որդին մահացել է ոչ թե շենքի 4-րդ հարկից ընկնելու հետեւանքով, ինչպես ներկայացրել են զորամասում, այլ նրան սպանել եւ նետել են ցած:

Ադրբեջանի ՊՆ կողմից կորուստները թաքցնելու կամ զինծառայողների մահվան պատճառների մասին ապատեղեկատվությունը շարունակվում է: Հայկական կողմը ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը բացահայտելու նպատակով ստիպված դիմում է ոչ պաշտոնական աղբյուրների օգնությանը:

ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 71 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը (ադրբեջանական «Խազար» հետազոտական կենտրոնի տվյալներով` 19 զոհ): Պաշտոնական տվյալներով` նրանցից 6-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank