ԵԱՀԿ նախագահը կժամանի Ադրբեջան
International newsԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նաարար Իվիցա Դաչիչը մայիսի 31-ին կժամանի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Այցի շրջանակներում Դաչիչը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի այցի նպատակների և ծրագրերի մասին այլ տեղեկատվություն չի հաղորդվում: Դաչիչը Բաքվից կհեռանա հունիսի 1-ին: