«Բարսելոնայի» տրանսֆերային արգելքը կմնա ուժի մեջ
SportՖԻՖԱ-ն չի պատրաստում չեղյալ համարել կատալոնական «Բարսելոնայի» վրա դրված արգելքը տրանսֆերների իրականացման հետ կապված։ Այդ մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն։
Ինչպես գրում է կատալոնական «El Mundo Deportivo» պարբերականը, Իսպանիայի գործող չեմպիոններն ամռանը չեն կարողանա համալրել կազմը։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և «Բարսելոնան» մեծ ջանքեր էին գործադրում երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ գնումներ կատարելու արգելքը չեղյալ համարելու ուղղությամբ, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նկատմամբ նման պատժամիջոցի կիրառման պատճառն անչափահաս ֆուտբոլիստների պայմանագրերում թույլ տրված խախտումներն էին։