«Արսենալը» երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի գավաթակիր
SportԼոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Արսենալ»-«Ասթոն Վիլա» հանդիպումը:
«Զինագործները» 4:0 հաշվով հաղթանակ տոնեցին և երկրորդ տարին անընդմեջ դարձան Անգլիայի գավաթակիր: Մեկական գոլ խփեցին Թեո Ուոլքոտը, Ալեքսիս Սանչեսը, Պեր Մերտեզակերը և Օլիվյե Ժիրուն: Հիշեցնենք, որ «Արսենալի» համար այս տիտղոսը միակն է 2014-15թթ. մրցաշրջանում: