Վալերի Գազաևը պատրաստակամ է գլխավորելու Ռուսաստանի ֆուտբոլի միությունը
SportՀայտնի մարզիչ Վալերի Գազաևը կհամաձայնվեր գլխավորել Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, եթե նրան այդպիսի հնարավորություն տրվեր:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Գազաևը լրագրողներին հայտնել է ՌՖՄ-ի խորհրդաժողովից առաջ:
Հարցին ՝ ինչպես է նա վերաբերվում Ռուսաստանի ֆուտբոլի միությունը գլխավորելու հնարավորությանը, 60-ամյա Գազաևը պատասխանել է՝ դրական:
Մոսկվայում մայիսի 31-ին կայանալիք Ռուսաստանի ֆուտբոլի միության խորհրդաժողովին հնարավոր է քննարկման դրվի միության ներկայիս ղեկավար Նիկոլայ Տոլստիխի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:
Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի միության ղեկավարը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ մայիսի վերջի դրությամբ միության պարտքը կազմում է 1.4 մլրդ ռուբլի: 2014թ. օգոստոսին Գազաևը ներկայացրել է ռուսական ֆուտբոլի վերափոխման իր տարբերակը: