ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վնասում են իտալական տնտեսությանը. Իտալիայի ԱԳ նախարար
International newsԵվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք խրախուսում է նաև Իտալիան, վնասում են Իտալիայի տնտեսությանը: Այս մասին ՏԱՍՍ-ի տված բացառիկ հարցազրույցում ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնին, ով մայիսի 31-ին երկօրյա այցով ժամանել է Մոսկվա:
«Պատժամիջոցները վնասում են և դրանք սահմանողներին, և նրանց, ում դեմ դրանք գործում են: Բնականաբար, դրանից տուժել է նաև իտալական տնտեսությունը, բայց պետք է հաշվի առնել նաև պատժամիջոցների քաղաքական նշանակությունը, ոչ թե միայն տնտեսական հատևանքները»,-մանրամասնել է Ջենտիլիոնին: Միաժամանակ նա հիշեցրել է, որ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց հետևանքների հետադարձման անխուսափելիությունը: «Երբ մինսկյան համաձայնությունները լիովին կատարվեն, ԵՄ-ն պատրաստ կլինի վերանայել սահմանված պատժամիջոցները»,-ընդգծել է իտալացի պաշտոնյան:
Նրա կարծիքով, եվորապական պատժամիջոցները չեն, որ եվրամիությունը զրկեցին «Հարավային հոսք» գազատարից, որում իտալական ENI ընկերությունը հանդես էր գալիս որպես «Գազպրոմ»-ի գործընկեր: «Մենք միշտ ասել ենք, որ էներգակիրների և գազատարների ու նավթամուղների դիվերսիֆիկացումը հանդիսանում է էներգետիկ անվտանգության լավագույն երաշխքիը»,- ասել է նախարարը:
Նախորդ տարվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսքի» շինարարությունից և ձեռնամուխ է լինում «Թուրքական հոսքի» շինարարությանը: