Կապելոն հրապարակել է Ռուսաստանի հավաքականի կազմը
SportՌուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրապարակել է թիմի վերջնական կազմը Բելառուսի դեմ ընկերական խաղի ու Ավստրիայի հետ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման համար:
Դարպասապահներ. Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ), Արտյոմ Ռեբրով («Սպարտակ»), Սերգեյ Ռիժիկով («Ռուբին»):
Պաշտպաններ. Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշեւիչ, Նիկիտա Չերնով (բոլորը՝ ԲԿՄԱ), Դմիտրի Կոմբարով, Եվգենի Մակեեւ, Սերգեյ Պարշիվլյուկ (բոլորը՝ «Սպարտակ»), Իգոր Սմոլնիկով («Զենիթ»), Էլմիր Նաբիուլին («Ռուբին»):
Կիսապաշտպաններ. Դենիս Գլուշակով («Սպարտակ»), Ալան Ձագոեւ, Ալեքսանդր Գոլովին (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Ռոման Շիրոկով («Կրասնոդար»), Օլեգ Շատով («Զենիթ»), Մագոմեդ Օզդոեւ («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Լոկոմոտիվ»), Յուրի Ժիրկով («Դինամո»), Օլեգ Իվանով («Թերեկ»):
Հարձակվողներ. Դենիս Դավիդով («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով, Ալեքսանդր Կոկորին (երկուսն էլ՝ «Դինամո»), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Ալեքսանդր Սամեդով («Լոկոմոտիվ»):
«Ռոստովի» ֆուտբոլիստներ Արտյոմ Ձյուբան ու Իվան Նովոսելցեւն ազգային թիմին կմիանան Բելառուսի դեմ հունիսի 7-ին կայանալիք ընկերական խաղից հետո, փոխանցում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը: