Փարիզում մեկնարկում է Գազի համաշխարհային կոնգրեսը
International newsՀունիսի 1-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում աշխատանքն է սկսում 26-րդ Գազի համաշխարհային կոնգրեսը (ԳՀԿ): Վերսալյան դարպասների մերձակա ցուցահանդեսային համալիրում կհավաքվեն 70 պետությունների առաջատար էներգետիկական ընկերությունների ներկայացուցիչները, որոնց, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում աշխարհում բնական գազի արդյունահանման 95 տոկոսը:
ԳՀԿ-ն առավել սպասվող իրադարձություններից մեկն է գազի բնագավառում: Այն անցկացվում է երեք տարին մեկ, եւ դրան մասնակցում են ոչ միայն թոփ-մենեջերները, այլեւ էներգետիկայի ոլորտի առավել հեղինակավոր հետազոտողները, գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները: Այս անգամ քննարկումները կանցկացվեն «Կայուն զարգացումը՝ մոլորակի մասին հոգածությամբ» կարգախոսի ներքո: Այս ուղղվածությունը համաժողովն ընդունող Ֆրանսիան պատահականորեն չի ընտրել. դեկտեմբերին Փարիզում կայանալու է կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովը, որի նախապատրաստմամÕ ¢ ներկայում ակտիվորեն զբաղվում է Ելիսեյան պալատը:
Գազի ինդուստրիայի ապագայի իրենց տեսլականը ճյուղի համաշխարհային առաջատարները կկարողանան ներկայացնել ցուցահանդեսում, որը տեղավորվել է Վերսալյան դարպասների մոտ՝ 45 հազար քառակուսի մետր տարածքում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են «Գազպրոմ»-ի պատվիրակության անդամներից մեկը, ռուսական ընկերությունն իր ստենդում ներկայացնելու է «Թուրքական հոսք» նոր խողովակաշարի նախագիծը:
ԳՀԿ-ն իր աշխատանքը կավարտի հունիսի 5-ին: Համաժողովի նախագահի պաշտոնը Ֆրանսիայից կանցնի ԱՄՆ-ին: Հաջորդ կոնգրեսը կկայանա Վաշինգտոնում 2018 թվականին: