Եվրահանձնաժողովի ղեկավարը ԵՄ-ից հեռացմամբ է սպառնացել Հունգարիային
International newsԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նախազգուշացրել է, որ Հունգարիան հարկադրված կլինի լքել Եվրամիությունն այն դեպքում, եթե այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը պնդի Հունգարիայում մահապատժի սահմանումը:
«Նրանք, ովքեր մահապատիժ են սահմանում, տեղ չունեն Եվրամիությունում»,- Յունկերի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ «մահապատժի հարցը պետք է վերադառնա Հունգարիայի օրակարգ»: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Հունգարիան մահապատիժը վերացրել է 1990 թվականին եւ չի կարող այն վերականգնել՝ չխախտելով հիմնական իրավունքների վերաբերյալ Եվրամիության խարտիան: