Թուրքիայի պետնախարարը սպառնացել է Եվրոպական խորհրդարանին
International newsԵվրոպական միության հարցերով Թուրքիայի պետնախարար Վոլքան Բոզքըրըսպառնացել է Եվրոպական խորհրդարանին, որ իր երկիրը չի ընդունի Թուրքիայի առաջընթացի մասին պատրաստվող ԵԽ զեկույցը, եթե դրանում ներառված լինեն 1915 թվականի իրադարձությունները:
Ինչպես հաղորդում է թուրքական dailysabah.com կայքը, լրագրողների հետ հանդիպմանը թուրք պաշտոնյան հայտնել է, որ զեկույցում 1915 թվականի իրադարձությունների առկայության դեպքում, Թուրքիան առաջին անգամ այն կհամարի առ ոչինչ:
Թուրքիայի մտավախությունը պայմանավորված է 2015 թվականի ապրիլի 15-ի Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձևի ընդունմամբ:
Նոր փաստաթուղթն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին՝ համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը գտնումէ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանությունեն, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամ բլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած ցեղասպանությանհանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում: Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ էանում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճանաչի 1915-1917 թվականների Հայոցցեղասպանությունը, նաև՝ երկխոսություն հաստատել Թուրքիայի և հայերի միջև: