Յունկերը Եվրամիությանը նախազգուշացրել Է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու վտանգի մասին
International newsԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն այն կարծիքին Է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կարող Է հանգեցնել Եվրոպայի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակի իջեցման: Այս կարծիքը նա հայտնել Է գերմանական Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, որից մեջբերումներ Է հրապարակել Է հրատարակության Էլեկտրոնային տարբերակը:
Յունկերը հայտնել Է, որ հունիսի 1-ին Բեռլինում ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կայանալիք հանդիպմանը հունական պարտքը լինելու Է գլխավոր թեմաներից մեկը, թեեւ պաշտոնապես այդ հարցն ընդգրկված չԷ օրակարգում: «Ես շատ կզարմանայի, եթե դա տեղի չունենար»,-ասել Է նա:
ԵՀ-ի ղեկավարը ԵՄ-ին նախազգուշացրել Է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու մասին: «Ես չեմ կիսում համաձայն չեմ այն պատկերացմանը, թե այդ դեպքում մենք ավելի քիչ հոգսեր կունենանք»,-ընդգծել Է Յունկերը: Նրա խոսքով, եթե մի օրը որեւԷ երկիր լքի հանրակցությունը, «մարդկանց մեջ կարմատավորվի այն միտքը, որ եվրոն զերծ չԷ թերություններից»: Դա, իր հերթին, կարող Է հանգեցնել Եվրոպայից միջազգային ներդրողների հեռանալուն, հավելել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: