Ադրբեջանի և ԵԱՀԿ նախագահները քննարկել են ԼՂ հիմնահարցը
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-Ադրբեջան համագործակցության, ինչպես նաև Սերբիայի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացման վերաբերյալ հարցեր: Կողմերը մտքերի փոխանակում են կատարել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ադրբեջան կատարած այցից հետո Իվիցա Դաչիչը կայցելի Վրաստան, ապա հունիսի 2-3-ին կլինի Հայաստանում: Այստեղ ևս ԵԱՀԿ գործող նախագահը մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա: