Իրաքյան Ֆալլուջա քաղաքում ավելի քան 40 ոստիկան է զոհվել
International newsԻրաքի Ֆալլուջա քաղաքի հյուսիսում հունիսի 1-ին պայթյունի հետևանքով ավելի քան 40 իրաքցի ոստիկաններ են զոհվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ինչի հետևանքով 42 ոստիկան է զոհվել: Իրաքյան Անբար նահանգի Մախազին շրջանում հունիսի 1-ին չորս մահապարտ-ահաբեկիչներ են սպանվել, ովքեր փորձել են հարձակվել անվտանգության ուժերի վրա:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրաքի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ իրաքյան ուժերն ազգային պաշտպանական ջոկատների հետ որոշ հաջողությունների են հասել Ռամադի քաղաքում և շարունակում են առաջ ընթանալ:
Մայիսի 31-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր, որ ԻՊ-ն Մոսուլում վերահսկողություն հաստատելուց հետո այնտեղ առգրավել է ավելի քան 2300 զրահամեքենա:
Անբար նահանգի 80 տոկոսը գտնվում է իսլամիստների ձեռքում: Այժմ իրաքյան ուժերի գլխավոր նպատակն է ազատագրել Ռամադի քաղաքը: Ուստի, իրաքյան ուժերը մայիսի 26-ին պաշտոնապես հայտարարել են, որ ռազմական գործողություններ են սկսում «Իսլամական պետությունից» Անբարի նահանգն ազատագրելու համար: