Մերսինում խուզարկել են գյուլենական ոստիկանների տները
International newsԳյուլենականների դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում իրավապահ մարմինները շարունակում են տարատեսակ գործողություններ իրականացնել:
Ինչպես հաղորդում է թուրքական TRT լրատվականը, Մերսինում և այլ քաղաքներում «զուգահեռ պետության» գործով ոստիկանական աշխատակիցները խուզարկություն են անցկացրել իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների տներում:
Իրականացվող հետաքննության արդյունքում եղել է շուրջ 40 բարձրաստիճան ոստիկանի ձերբակալելու որոշում: Թե քանիսն են ձերբակալվել, դեռևս հայտնի չէ: Խուզարկության արդյունքում բոլոր ձերբակալվածները բերվել են Մերսին: