Ես «ՊՍԺ»-ում չեմ խաղա. Չավի
SportԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հերքել է այն խոսակցությունները, որոնց համաձայն ինքը, հավանական է, տեղափոխվի «Պարի Սեն-Ժերմեն»։
-Ես չեմ խաղա «ՊՍԺ»-ում,-հայտարարել է կատալոնացին։
Ամռանը կիսապաշտպանը կտեղափոխվի քաթարյան «Ալ-Սադդ»։ Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որոնց համաձայն «ՊՍԺ»-ն մտադիր է վարձակալել ֆուտբոլիստին քաթարյան ակումբից։