Վերջին մեկ շաբաթում Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայից 13 մարդ է մահացել
International newsԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 25-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 13 դեպք է գրանցել, վարակման նոր դեպքերի թիվը հասնում Է 133-ի: Այդ մասին վկայում են վիճակագրական նոր տվյալները, որոնք տարածվել են Ժնեւում:
Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 145 մարդ, վարակվել է 27 հազար 135 բնակիչ:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, մահացել են ութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: