Քերին ժամանել է Բոստոն, որտեղ կշարունակի բուժումը
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը կոտրել էր ոտքը Շվեյցարիայում հեծանվով զբոսնելիս, ժամանել է Բոստոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ը, հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Բոստոնի օդանավակայանից Քերիին տեղափոխել են Մասաչուսեթսի հիվանդանոց, որտեղ նա կշարունակի բուժումը:
71-ամյա Քերին ոտքը վնասել էր ֆրանսիական Ալպերում վթարի ենթարկվելու հետեւանքով, ինչից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել Էին Ժնեւի հիվանդանոց:
Ոտքի կոտրվածքի պատճառով պետքարտուղարը հարկադրված է եղել չեղյալ հայտարարել այս շաբաթվա սկզբին նախատեսված այցերը Մադրիդ եւ Փարիզ: