Yerevan, 13.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հասկանալով մեր օրերի սոցիալական պայմանները, ես չեմ ցանկանա, որ որդիս դերասան դառնա. Իռա Հարությունյան

Lifestyle

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Իռա Հարությունյանը այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է մեկնել հանգստի՝ նոր շնչով եւ աշխատանքային նոր ծրագրերով վերդառնալու նպատակով: «Չեմ ուզում բացել փակագծերը, միայն կասեմ, որ աշխատանքային մի շարք պլաններ ունեմ, բացի այդ էլ նախատեսում եմ աշնանը ներկայացնել իմ անհատական հերթական երկու ներկայացումները»,- նշեց նա:

 Դերասանուհին հույս հայտնեց, որ հաջորդ հեռուստասերիալում մասնակցելու առաջարկը դարձյալ կլինի «Արմենիա» հոռւստաընկերության կողմից. «Ես առհասարակ տեսակով հավատարիմ մարդ եմ, եւ այս պարագայում էլ չեմ պատրաստվում դավաճանել «Արմենիա» հեռուստաընկերությանը, ում հետ ունենք արդեն 8 տարվա համագործակցություն,- նշեց դերասանուհին եւ հավելեց,- Եթե «Արմենիա» հեռուստաընկերության կողմից առաջարկներ չլինեն, բնականաբար, այլ առաջարկները չեմ մերժի, բայց ընտրության դեպքում առաջնահերթությունը տալիս եմ հենց իմ տարիներ գործընկերներին»:

Դերասանուհին, ով արդեն երկար տարիներ համատեղ զբաղվում է նաեւ ռեժիսորությամբ, նշեց. «Ես, երբ բարձրանում եմ բեմ, կարծես անջատում եմ իմ մեջ գոյություն ունեցող ռեժիսորի կոճակը, եւ հակառակը: Բայց ես վստահ կարող եմ ասել, որ մեկը մյուսին երբեք չեն խանգարում, ավելին, երկու դեպքում էլ այս երկու մասնագիտությունները միմյանց լրացնում են իմ մեջ, ուստի որեւէ կողմին առավելություն տալ ես չեմ կարող»:

Խոսելով հեռուստատեսային իր կերտած դերերից եւ հեռուստասերիալներում միատեսակ ճակատագրով ու կեցվածքով կանանց մարմնավորելու պատճառների մասին՝ Իռան նշեց. «Թատրոնի իմ խաղացանկը իսկապես հեռու է այն դերերից, որոնցում ինձ տեսել է հեռուստադիտողը: Առհասարկ 15 տարի աշխատելով թատրոնում կերտել եմ նման կերպարներից շատ տարբերվող դերեր: Ես չգիտեմ, թե հեռուստասերիալներում ինչո՞ւ է իմ կյանքը այդպես ստացվում, բայց ես շատ կցանկանայի, որ որեւէ հեռուստասերիալում կերտեի այդ ստանդարտներից դուրս մի դեր, ինձ հետաքրքիր է նման կերպով աշխատել, քանի որ որքան բարդ մարդու կերպար ես կերտում, այնքան հետաքրքիր է դերասանի համար, օրիակ կցանկանայի կերտել ինչ-որ «стерва»-ի, բացասական կերպարում եւս կցանկանայի փորձել հմտություններս, քանի որ կյանքում էլ չեմ սիրել «ճշտապահ» ապրելակերպով կերպարներին,- նշեց դերասանուհին ու հայտնեց, որ չի վախենա այդ կերպարներով իրական կյանքում էլ մարդկանց մեջ տպավորվել,-մարդիկ ունեն այդ սովորությունը՝ ընկալել դերասանին իր կերտած դերով, բայց դա դերասանի համար շատ լավ է, քանի որ դա ապացույցն է նրա, որ տվյալ դերասանը իսկապես կարողացել է լավ խաղալ: Այո, մարդիկ շատ ժամանակ այսպես կոչված վատ կերպարների հետ կռիվ են տալիս, բայց կերպարների, ոչ թե մարդկանց: Եղել է, որ թատրոնում իմ կերտած դերից հետո ընդմիջումների ժամանակ մարդիկ քննադատել են իմ հերոսուհուն եւ դա ինձ ուրախացրել է, քանի որ այդպես այն մեսիջը, որ ուղղարկել եմ դահլիճ, տեղ է հասել»:

Իռան նշեց, որ կցանկանա հայկական կինոինդուստրիան ավելի զարգացում ապրի, քանի որ, ըստ նրա, որակյալ գեղարվեստական ֆիլմերը մեր օրերում պակասել են: Այս առումով դերասանուհին կոչ արեց. «Կցանկանայի, որ մեր ռեժիսորներն ու դերասանները հեռու չգնային եւ հայացք գցեին թեկուզեւ ռուսական կինեմատոգրաֆիային, որտեղ ամեն բան շատ ավելի բարձր որակի է արվում»:

Դերասանուհու 12-ամյա որդի,ն Իռա Հարությունյանի խոսքերով, հեռու է դերասանությունից, ավելին, դերասանուհին չի էլ ցանկանում, որ որդին շարունակի իր ուղին. «Հասկանալով մեր օրերի սոցիալական պայմանները, ես չեմ ցանկանա, որ որդիս դերասան դառնա: Նախ դերասանի աշխատանքը շատ ծանր է, բացի այդ էլ տղամարդը ընտանիք է պահում, իսկ դերասնությամբ այդ գործը խիստ դժվարանում է, գուցե աղջիկ ունենայի, այսպես չմտածեի»,- նշեց նա:

Իռա Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ որպես կին խիստ է, պահանջկոտ, բայց նաեւ շատ զգացմունքային. «Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ միշտ չեմ կարողանում ինքս ինձ կառավարել, քանի որ չափից շատ էմոցիոնալ մարդ եմ, գուցե դա իմ մասնագիտության հետեւանքն է, չգիտեմ: Հատկապես անարդարության ժամանակ, ես չեմ կարող ինքս ինձ կառավարել եւ լռել, թեկուզեւ, մտածում եմ, որ արտահայտվելս երբեմն ինձ վնասում է»,- նշեց նա:

 

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities