Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները աշխարհի գավաթի խաղարկությունում
SportՀայ հրաձիգներն ավարտեցին ելույթները գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:
Փոքր տրամաչափի հրացան, 50մ, 3 դիրքից` 40 կրակոց ծնկած, 40 պառկած և 40 կանգնած վարժությունում տղամարդկանց մրցումների նախնական փուլի արգելքը հաղթահարած 70 մարզիկ մասնակցել է հիմնական վարժությանը: Նրանց թվում են Հրաչ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը:
Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը, խոցելով 1151 միավոր, գրավել է 67-րդ տեղը, իսկ Հրաչ Բաբայանը, խոցելով 1162 միավոր, գրավել է 48-րդ տեղը: Այսքանով ավարտել են մրցելույթները մեր մարզիկները` հանդես գալով մրցաշարային աղյուսակների միջնամասում: Սակայն մեր մարզիկները ձեռնունայն չեն վերադառնում Աշխարհի գավաթից. Սուրեն Բերյանը լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ: Օդամղիչ հրացան, 10մ վարժությունում նա խոցել է 621,8 միավոր` ՄԿՍՎ ցուցանիշը գերազանցելով 1,8 միավորով: Այս մա սին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի է ունեցել Աշխարհի գավաթի խաղարկություն, որտեղՀայաստանը ներկայացնում էին Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան)և Քրիստիան Լաուեր ամուսինները: Թիմը ղեկավարում էր ՀՀՖ գլխավ որ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Աշխարհի գավաթինմասնակցում էր 87 երկրի 901 մարզիկ: Խաղարկվում էր 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ, որոնց, ցավոք, մեր մարզիկներինչհաջողվեց տիրանալ: