Yerevan, 13.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորեակներից ու թարախային բշտիկներից

Lifestyle

- Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորեակներից ու թարախային բշտիկներից. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-կոսմետոլոգ Գրետա Դավթյանը:

- Սովորաբար այսօրինակ հիվանդությունները կարող են ունենալ տարբեր կլինիկական արտահայտվածություններ` սկսած ամենաթեթևից մինչև ամենածանրը: Բշտիկները, անսպասելի ցանը, թարախային պարկերը, սև կետերը կարող են ոչ միայն կոսմետիկ անհանգստություն ու հուզական լարվածություն պատճառել մարդուն, այլև ընդհանուր առողջական վիճակի և սոցիալական պահվածքի վատթարացման պատճառ կարող են դառնալ: Հիվանդության ախտածնության մեջ որոշիչ դեր ունի ճարպագեղձերի գործունեությունը, ինչը պայմանավորված է օրգանիզմում արական հորմոնների քանակի ավելացմամբ: Առաջացման գործոն կարող է հանդիսանալ նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ներքին սեկրեցիայի գեղձերի ոչ բնականոն աշխատանքը, ձվարանների պոլիկիստոզը, մարսողական համակարգի ախտաբանական վիճակը` դիսբակտերիոզը, սննդակարգի խանգարումները, գրգռիչ սննդանյութերի չափից ավելի օգտագործումը և այլն: Բնակչության 80%-ը կարող է բախվել այս խնդիրների հետ, հատկապես 12-25 տարեկանում` հորմոնային կարգավորման շրջանում: Բշտիկները սովորաբար կարող են առաջանալ դեմքի, ուսային գոտու, կրծքի և թիկունքի շրջաններում, այն հատվածներում, որտեղ տեղակայված են ճարպագեղձերը:

- Ինչպե՞ս պայքարել այս տհաճ երևույթի դեմ:

- Ոչ վաղ անցյալում այս խնդիրներից շատերը փորձում էին ձերբազատվել ամենապրիմիտիվ և վտանգավոր եղանակով` ինքնուրույն, տնային պայմաններում սեղմելով և վնաս հասցնելով մաշկին կամ ծանոթ բարեկամի խորհրդով՝ փորձում էին կիրառել սննդային դիմակներ, առաջացնելով մի շարք բարդություններ: Տվյալ միջամտությունները հիմնականում առաջ էին բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` հետքեր, մաշկի անհարթություններ` փոսիկներ, ալերգիկ երևույթներ և այլն: Այսօր ժամանակները փոխվել են և նույնիսկ 16-17 տարեկան դեռահասները հասկանում են, որ պրոբլեմատիկ մաշկի խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Չէ որ բժիշկը կարող է հստակ որոշել խնդրի առաջացման պատճառն ու մշակել անհատական համալիր բուժման ծրագիր, քանի որ բուժման ծրագիրն ու ընթացքը չի կարող բոլորի համար լինել նույնը:

- Այս խնդիրների բուժման նպատակով ի ՞ նչ տարբերակներ եք կիրառում:

- Այսօր էսթետիկ բժշկությունն առաջարկում է միջամտությունների բավական լայն սպեկտոր: Դրանք կարող են լինել դեղորայքային անհատական բուժման թերապիաներ, լազերային և ապարատային սարքավորումների կիրառում, հատուկ բուժիչ բաղադրիչների միացության կիրառում, քիմիական պիլինգների կիրառում, ինչպես նաև տեղային ներարկումներ: Այս ամենը հնարավորություն է տալիս մաքրել մաշկը տոքսիններից ու ախտոտվածությունից, արագացնել վերականգնման գործընթացը, լավացնել մաշկի գույնն ու որակը, մաքրել խցանված ծակոտիները, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, սնուցել ու խոնավացնել մաշկը, ինչը կարևոր է, ինչպես զգայուն, այնպես էլ չոր, յուղոտ և համակցված մաշկ ունեցողների համար:

- Իսկ ի՞ նչ կասեք դեռ հին ժամանակներից հայտնի “Չիստկա” մաշկի մեխանիկական մաքրման մասին:

- Իհարկե, դա ակտիվ կիրառվում է բուժման սխեմայի մեջ, սակայն սեղմումներն, առանց համապատասխան միջամտությունների իրականացման, միայն ավելացնում են ակնեի առաջացման հավանականությունը: Հատկապես տնային պայմաններում եղունգներով սեղմման արդյունքում ենթամաշկի մեջ ներթափանցում են մանրէներ, առաջացնելով տարբեր տիպի մաշկային ինֆեկցիաներ: Մաշկի պրոֆեսիոնալ մաքրումն անհրաժեշտ միջամտություն է, ինչն այսօր լայն պահանջարկ ունի, սակայն չեմ կարող չշեշտել տվյալ դեպքում պրոֆեսիոնալ բառը, քանի որ շատ կարևոր է, թե ով է դա իրականացնում և ինչ պայմաններում: Կցանկանայի ուղղել դեռահասների ծնողների ուշադրությունն այն բանին, որ մասնագետի օգնությանը դիմեն հենց առաջին նախանշանների առաջացման դեպքում, քանի որ մասնագետի խորհուրդներն ու ցուցումները կօգնեն խուսափել ակնեի առաջացման բարդություններից և կազատեն երեխային հոգեբանական մի շարք բարդույթներից:

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities