Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական հումորի 10 լավագույն ներկայացուցիչները (լուսանկարներ)

Lifestyle

Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ-ը գրում է.

Հայաստանը միշտ էլ հայտնի է եղել իր առողջ և օրիգինալ հումորով։ Իսկ ովքե՞ր են վերջին երկու տասնամյակների ընթացքում այդ առողջ ու օրիգինալ հումորի ամենակարկառուն ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր, կարելի է ասել, արտադրում են այդ հումորը։ Ձեզ եմ ներկայացնում 10 հումորիստների, ովքեր այս տարիների ընթացքում մեզ ամենաշատն են ժպիտ պարգևել։

10. Արմեն Պետրոսյան (Մենչ)

Արմեն Պետրոսյանը՝ նույն ինքը Մենչը, հումորի աշխարհ ներխուժեց փոթորկի պես ու երկար տարիներ հանդիսանում էր ողջ հայ ազգի պարծանք ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմի առանցքային անդամներից մեկը։ Հետագայում՝ արդեն ՈւՀԱ-ից դուրս, Մենչը բավականին բեղուն գործունեություն ծավալեց հեռուստատեսությունում, և այսօրվա դրությամբ նա մի քանի այնպիսի գերպոպուլյար հումորային շոուների է մասնակցել պրոդյուսերի, սցենարիստի, դերասանի և հաղորդավարի կարգավիճակներում, ինչպիսիք են «Բլեֆ», «Սուպեր դուետ», «7.5», «Yere1», «Մեյդ ին Արմենիա», «3 պատ», «Ֆուլ հաուս» և այլն:

9. Զառա Սահակյան (Վիտամինի Զառա)

Զառան իսկական հայտնություն դարձավ հայ հեռուստադիտողի համար, երբ «32-ատամ» նախագծի իր թիմակիցների հետ դարձավ առաջինը, ով հայ հեռուստադիտողին հաջողությամբ ներկայացրեց սթենդ-ափ հումորային ժանրը։ Թեև հետագայում այս թիմի անդամների ճանապարհները մեկ առվով չհոսեցին, ու նրանք բաժանվեցին, իսկ «Վիտամին ակումբն» այսօր ստեղծագործական դադարի մեջ է, այնուամենայնիվ, չի կարելի չխոստովանել, որ տարիների ընթացքում Զառան դարձավ ամենավառ պերսոնաժներից մեկը ոչ միայն վիտամինցիների ու 32-ատամցիների թիմերում, այլև ժամանակակից հայկական հումորի աշխարհում՝ դառնալով դրա ամենաակնառու կին ներկայացուցիչը։

8. Աշոտ Ղազարյան

Մի մարդ, ում անունը մի ամբողջ ժամանակաշրջան է մարմնավորում։ 90-ականներին Աշոտ Ղազարյանն այնքան սիրված էր, որ նրա անունը հոմանիշ էր հումոր բառին։ Աշոտ Ղազարյանը Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում ունի, և դա զարմանալի չէ, քանի որ նա ասես Լուի Դե Ֆյունեսի մարմնավորած մարդ-նվագախումբը լինի, ով հասցրել է աշխատել թե՛ որպես դերասան, թե՛ որպես հանդիսավար, թե՛ որպես բեմադրող ռեժիսոր, և սա էլ դեռ հերիք չէ, ունի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիա, որտեղ ապագա հումորիստների է նախապատրաստում։ Իրոք, դժվար է թերագնահատել Աշոտ Ղազարյանի դերը հայկական հումորի աշխարհում, ինչպես նաև դժվար է թվարկել բոլոր այն հումորային նախագծերը, որտեղ Աշոտ Ղազարյանն առանցքային մասնակցություն է ունեցել՝ «Մեր բակը» կատակերգությունների ցիկլը, «Հայֆիլմի» տարբեր կինոնկարներ, ամանորյա ու հումորային բազմաթիվ ծրագրեր։

7. Սամվել Բաղդասարյան

Պարոդիա ժանրի իսկական աստված է Սամվել Բաղդասարյանը, ում պես ոչ ոք չի կարողանում նմանակել անվանի հայ քաղաքական գործիչներին ու հատկապես ՀՀ նախագահներին։ Թեև Սամվելը կրթությամբ պատմաբան է, ընդ որում, ուսանել է անգամ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում, նա ակտիվորեն ներգրավված է եղել բեմական հումորային գործունեության մեջ 1993 թվականից։ Սամվելը հիմնականում հանդես է գալիս սեփական համերգ-ներկայացումներով, որոնց մի մասը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Ի դեպ, շնորհիվ Սամվել Բաղդասարյանի՝ ապրիլի 1-ը Հայաստանում ճանաչվել է հումորի ու երգիծանքի օր, ու արդեն միայն սա բավական էր, որպեսզի նրա անունը հավերժանա հայկական հումորի պատմության էջերում։

6. Գարիկ Պապոյան

Սթենդ-ափ ժանրի Հայաստանի ամենակարկառուն ներկայացուցիչ լինելուց զատ՝ Գարիկը նաև տաղանդավոր սցենարիստ է, դերասան, երաժիշտ ու պարզապես լավ մարդ, ով դրական էներգիա է սփռում իր շուրջ։ Շուրջ 10 տարի Գարիկն ուրախացնում է մեզ տարբեր հումորային նախագծերի շրջանակներում, որոնցում առանցքային շրջան են «32 ատամ»-«Վիտամին ակումբ» նախագծերը։ Գարիկի ստեղծած հումորային կերպարներն ու կատակներն այնքան սիրված են, որ դրանցից ոմանք մտել են ժողովրդական խոսքի մեջ և դեռ երկար կպահպանվեն ժողովրդական ֆոլկլյորում ու ժարգոնում։

5. Հայկ Մարության (Կարգին Հայկո)

Հայկական հումորի դաշտում առաջին սերնդափոխությունը եղավ թերևս 90-ականների վերջում, երբ ЕрМИ-ի ու «Նոր հայերի» տղաներն արդեն հասունացել էին ու կարիերային վերելք էին ապրում, իսկ նրանց կողմից ազատվող տեղերը թափուր էին։ Հենց այս տարիներին էլ հայտնվեցին «Կարգին» տղաները, ովքեր միանգամից իրենց սեփական ու ուրույն հումորային ոճը ստեղծեցին։ Կարգին Հայկոն իսկական բում առաջացրեց «Մեր բակը 2» ֆիլմում ունեցած իր դերով, իսկ հետագայում Հայկ-Մկո տանդեմը դարձավ ամենապահանջվածը հայկական հումորի ասպարեզում։ «Կարգին հաղորդման» ավարտից հետո Հայկոն ևս մի քանի հումորային պրոյեկտներ ստեղծեց, որոնցից վերջինն ու, թերևս, ամենահաջողվածը «Սուպեր մամա» կատակերգությունն է։ Հայկական հումորի ասպարեզում եզակի են մարդիկ, ովքեր կարող են մրցակցել Հայկոյի հետ ստեղծած հումորային կերպարների ու ժանրի բազմազանության առումով, ինչի համար էլ Հայկոն զբաղեցնում է այս ցուցակի 5-րդ պատվավոր հորիզոնականը։

4. Սերգեյ Սարգսյան 

Սերգեյն իսկական հեղափոխական է հումորի ասպարեզում։ Հանդիսանալով «ArmComedy» նախագծի համահիմնադիրներից մեկը, ով, ի դեպ, դասախոս է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտում, Սերգեյն ու իր ընկերներն իսկական հեղափոխություն արեցին՝ սկզբում ասպարեզ մտցնելով պարբերական քաղաքական հումորի ժանրը, իսկ հետո իրենց համացանցային պրոյեկտը տեղափոխելով հեռուստաէկրաններ։ Ոչ ոք չի վիճի, որ այսօրվա դրությամբ «ArmComedy»-ն ամենասիրված ու հաջողված հեռուստանախագծերից է, ու դա մեծապես պայմանավորված է ինտելեկտուալ հումորի այն հարուստ պաշարով, որը կրում է Սերգեյը։

3. Մկրտիչ Արզումանյան

Դերասան, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր և իհարկե հումորիստ Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, կարող է մրցակցել ցանկացած հայտնի մարդու հետ սիրվածության ու ճանաչվածության առումով, և դա զարմանալի չէ, քանի որ Մկոն հասցրել է մասնակցել բազմաթիվ հումորային նախագծերի ու նկարահանվել է մի քանի հաջողված կատակերգություններում։ Նախկին ՈւՀԱ-ական (ի դեպ, Մկոն ընդգրկվել էր նաև ՈւՀԱ-ի «21-րդ դարի հավաքականի» կազմում) Մկոյի «ծառայողական ցուցակն» իր հագեցվածությամբ կարող է զիջել միայն Մկոյի կերտած կերպարների թվին՝ «Կարգին կասետ», «Թույն կասետ», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Կարգին հաղորդում», «Ալա բալա նիցա», «Քայլ ձիով»… Մկոն ծնունդով Հայաստանի հումորի մայրաքաղաքից է՝ Գյումրիից, ու զարմանալի չէ ամենևին, որ այսօրվա դրությամբ նա հանդիսանում է ամենասիրված ու լավագույն հումորիստներից մեկը։

2. Վարդան Պետրոսյան

Դժվար է հայկական հումորի դաշտում գտնել երկրորդ այսպիսի բազմապրոֆիլանի, հարուստ ու ինտելեկտուալ հումորով վառ անհատականության, ում հումորները երբեք չեն հնանում ու չեն կորցնում իրենց ակտուալությունը։ Վարդան Պետրոսյանն այն հումորիստն է, ով կարողանում տարիներ շարունակ մեզ ծիծաղեցնել է մեր գերխնդիրների վրա, ու շատ անգամներ հենց դա է օգնել շատերին չկորցնելու հույսն ու հավատն առ իրենց երկիր։ Վարդան Պետրոսյանը մշտապես կարողացել է հասարակական-քաղաքական խնդիրներն ու երևույթներն այնպիսի լույսի ներքո ներկայացնել, որ մարդ ծիծաղում է լալու աստիճան, բայց հետո լրջորեն խորհում է այդ խնդիրների մասին, ու հենց սրանում է կայանում Վարդան Պետրոսյանի մեծությունը՝ որպես ժամանակակից մեծագույն երկիծաբան։

1. Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանն այն մարդն է, ով շնորհիվ իր հումորի զգացման ու ինտելեկտի՝ դարձավ ոչ միայն մի ամբողջ ազգի «այցեքարտերից» մեկն աշխարհի համար, այլև վերածվեց միջազգային արժեքի, քանի որ այսօրվա դրությամբ Գարիկին սիրում ու համարում են իրենցը գրեթե ողջ հետխորհրդային տարածքում։ Բացի սա, Գարիկն առանցքային դիրք է զբաղեցնում այն մարդկանց թիմում, ովքեր ոչ միայն կարողացան հայկական հումորը միջազգային ասպարեզ հանել, այլև մոնետիզացնել այն ու դարձնել իսկական բրենդ։ Այսօր հպարտությամբ ու վստահությամբ կարելի է ասել, որ Գարիկը հումորի արքան է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և այլ հետխորհրդային երկրներում։

 

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook