Լիբանանում սիրիացի փախստականների ճամբարում հրդեհից տասնյակ մարդիկ են տուժել
International newsԼիբանանում սիրիացի փախստականների ճամբարում հունիսի 1-ին հրդեհ բռնկվելու հետևանքով հինգ մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Բեքաայի շրջանի Մարջ քաղաքում: Այրվել են տասնյակ վրաններ, տարբեր իրեր, կահույք: Հրդեհի վնասի չափերի մասին կոնկրետ տեղեկություններ չկան, նաև հստակ չէ տուժածների թիվը: Տեղեկություններ կան, որ զոհերի թվում երեխա կա:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, հրդեհի հետևանքով սիրիացի վեց երեխա են զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Լիբանանյան անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, 300 վրաններից 160-ը ամբողջությամբ այրվել են: Որոշ մարդիկ անհետ կորած են համարվում: Ճամբարում բնակվում է շուրջ 600 փախստական:
Ավելի վաղ` մայիսի 31-ին, Սիրիայի Ղամիշլի քաղաքում հանրային պուրակում չոր խոտից բռնկված կրակը հասել է բժշկական կենտրոնի վառելիքի բաքին, որի հետևանքով պայթյուն էր որոտացել և 27 մարդ է զոհվել: Շուրջ 30 մարդ տարբեր վնասվածքներ էր ստացել: