Վավրինկան դուրս թողեց Ֆեդերերին. Ռոլան Գարոս
SportԹենիսի «Մեծ սաղավարտ»-ի հերթական մրցաշարում` Ֆրանսիայի բաց առաջնությունում աշխարհի 8-րդ ռակետ Ստան Վավրինկան մրցաշարից դուրս թողեց լեգենդար Ռոջեր Ֆեդերերին:
«Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակչում Վավրինկային հաջողվեց հաղթել առաջին երկու սեթերում` 6-4, 6-3: Իսկ ահա երրորդ սեթում, որը բավականին լարված ստացվեց, կրկին հաղթեց Վավրինկան` 7-6: Վավրինկան դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Կանանց պայքարում հայտնի է կիսաեզրափակչի առաջին զույգը` եզրափակչի ուղեգրի համար կմրցեն Իվանովիչը և Սաֆարովան: Իսկ մյուս զույգը հայտնի կլինի հունիսի 3-ին, երբ կմրցեն Ուիլյամս-Էրանի, Բաչինսկի-Էյտվանկ զույգերը:
«Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակչի մյուս խաղերում կմրցեն աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը, ինչպես նաև Դավիթ Ֆերերը և Էնդի Մարեյը: Մյուս խաղերը կկայանան հունիսի 3-ին: