Հնդկաստանի Նախագահը և Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել
International newsՀնդկաստանի Նախագահ Պրանաբ Մուկերջին և Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները Շվեդիայում ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան շվեդական Ուպպսալա քաղաքի մոտակայքում, երբ Հնդկաստանի Նախագահի մեքենայի վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել 6 մարդ: Բոլորը հոսպիտալացվել են:
Տեղի ոստիկանության տարածած տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի Նախագահը վնասվածքների չի ստացել:
«Նախագահը չի վնասվել, սակայն ես տեղեկություններ չունեմ այլ ուղևորների վերաբերյալ», - լրատվամիջոցների տեղեկացրել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թոմի Կառլսոնը:
Local լրատվական պորտալը, հղում կատարելով շվոդական թագավորական դատարանին, գրել է, որ շվեդական թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ արքայադուստր Վիկտորիան և նրա ամուսին Դանիելն ավտովթարի հետևանքով նույնպես չեն ստացել վնասվածքներ: