Ինդոնեզիայում հազարավոր մարդկանց են տարահանում Սինաբունգ հրաբխի ակտիվության պատճառով
International newsԻնդոնեզիայի իշխանությունները շուրջ 6 հազար մարդու կտարահանեն Սումատրա կղզում ակտիվացած Սինաբունգ հրաբխի շրջակա շրջանից: Այս մասին հունիսի 3-ին հաղորդել Է Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը:
«Լավայի ծավալն ավելացել Է 3 միլիոն խորանարդ մետրով: Գոյություն ունի հրաբխի գմբեթի փլվելու վտանգ»,- նշել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սութոփո Փուրվո Նուգրոհոն:
Սինաբունգը գտնվում Է Սումատրա կղզու հյուսիսում՝ Մեդան քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա: Ծովի մակերեւույթից հրաբխի բարձրությունը 2 հազար 460 մետր Է: Գրեթե 400 տարվա ընթացքում առաջին ժայթքումը տեղի Է ունեցել 2010 թվականին, այնուհետեւ մոխրի արտանետումները կրկնվել են 2013-ին եւ 2014 թվականի սկզբին: Իսկ վերջին ժայթքումը գրանցվել Է անցյալ տարվա ամռանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: