Փերինչեքը նախընտրական քարոզարշավի ժամանակ խայտառակ է եղել
International newsԹուրք ազգայնական, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախընտրական քարոզարշավում հայտնվել է ծիծաղելի իրավիճակում: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, հայատյաց տրամադրություններով հատնի Փերինչեքը Յուքս եքօվա գավառում հանրահավաք է կազմակերպել, որին մասնակցել է գավառից ընդամենը մեկ մարդ` կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Նամըք Էրելին: Վերջինս էլ, հանրահավաքի ավարտից հետո հրաժարական է տվել և անցել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը: Հանրահավաքին մասնակցելու համար կուսակցությունը շրջակայքի գավառներից բերել էր ևս 50 մսրդու:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: