Օբաման ստորագրել է «ԱՄՆ-ի ազատության ակտը»
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենքը, որով արգելվում է ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցության տվյալների հավաքագրումը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ntv.ru-ն:
Ավելի վաղ, «Ազատության ակտ» անվանում ստացած փաստաթուղթը ձայների մեծամասնությամբ ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից: Մայիսին օրենքը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: