Նորվեգիան պատրաստ է Իրաքին 15,3 միլիոն դոլարի օգնություն տրամադրել
International newsՆորվեգիան 15,3 միլիոն դոլար կտրամադրի Իրաքի բնակչությանը որպես մարդասիրական օգնություն:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Նորվերգիայի Արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն Փարիզում ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի անդամ-երկրների մասնակցությամբ համաժողովի շրջանակներում: Նախարարը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում մարդասիրական վիճակը Իրաքի շատ շրջաններում վատացել է: «Նորվեգիան պատաստակամ է օգնություն տրամադրել Իրաքին` ի պատասխան ՄԱԿ-ի կոչերի»,- նշել է նա:
Իրաքում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով կոորդինատոր Լիզ Գրանդի խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են մոտակա օրերին ելույթ ունենալ Եվրախորհրդարանում` միջազգային հանրությանը խնդրելով 500 միլիոն դոլար տրամադրել Իրաքում 8 միլիոն կարիքավոր բնակիչներին: Նա հավանական է համարում, որ տարեվերջին կարիքավոր իրաքցիների թիվը հասնի 10 միլիոնի:
Փարիզում հունիսի 2-ին տեղի է ունեցել միջազգային դաշինքի անդամ-երկրների մասնակցությամբ համաժողով, որի նպատակն է քննարկվել հակաահաբեկչական, Իրաքի կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին դժգոհություն էր հայտնել ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարիվերաբերյալ:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ. ամռանը «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով: